որ նա մեռնի և, ինչպես գետնին թափված ջուրը, այլևս չհավաքվի, Աստված նրա հոգին չառնի, և որևէ մեկը չմտածի իրենից հեռացնել հեռացվածին։
ԹՎԵՐ 35:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ժողովուրդը սպանողին թող փրկի սպանվածի մերձավորների ձեռքից։ Ժողովուրդը նրան թող հետ ուղարկի ապաստան-քաղաք, որտեղ նա ապաստանել էր։ Նա թող բնակվի այնտեղ, մինչև որ վախճանվի սուրբ յուղով օծված քահանայապետը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ժողովուրդը սպանողին թող ազատի արյան վրեժխնդրություն ունեցողի ձեռքից և ժողովուրդը նրան վերադարձնի իր ապաստանի քաղաքը, որտեղ նա ապաստանել էր. նա այնտեղ թող բնակվի, մինչև որ սուրբ յուղով օծված քահանայապետը վախճանվի։ |
որ նա մեռնի և, ինչպես գետնին թափված ջուրը, այլևս չհավաքվի, Աստված նրա հոգին չառնի, և որևէ մեկը չմտածի իրենից հեռացնել հեռացվածին։
Գլխին օծության յուղ ունեցող, պատմուճան հագնելու արժանացած և իր եղբայրների մեջ ավագ եղող քահանան, ի նշան սգո, գլխարկը թող չհանի, իր հագուստները չպատառոտի,
եթե օծված քահանայապետը մեղանչի՝ ժողովրդին հանցավոր դարձնելով, իր գործած մեղքը քավելու համար նա Տիրոջը առանց արատի մի արջառ թող մատուցի։
այդ դեպքում ժողովուրդը հարվածողի և սպանվածի մերձավորի միջև դատ թող անի ըստ հետևյալ դատաստանի.
Դրա համար էլ մարդասպանը պետք է բնակվի իր ապաստանած քաղաքում, մինչև որ վախճանվի քահանայապետը։ Քահանայապետի վախճանվելուց հետո միայն մարդասպանը թող վերադառնա իր կալվածքը։
Թող նա այդ քաղաքում բնակվի, մինչև որ ատյանում կանգնի ժողովրդի առաջ, մինչև որ այն օրերին եղող մեծ քահանան վախճանվի։ Հետո սպանողը թող վերադառնա և գա իր տեղը՝ իր տունը, այն քաղաքը, որտեղից փախել է”»։