ԹՎԵՐ 35:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը Մովաբի արևմտյան մասում՝ Հորդանանի եզերքին, Երիքովի դիմաց, խոսեց Մովսեսի հետ և ասաց. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը Մովաբի դաշտերում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց, խոսեց Մովսեսի հետ և ասաց. |
Իսկ ղևտացիների քաղաքների տները, որոնք գտնվում են նրանց ժառանգական քաղաքներում, կարող են միշտ հետ գնվել ղևտացիների կողմից։
Այնտեղից մեկնելով՝ Իսրայելի որդիները բանակեցին Մովաբի արևմտյան մասում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց։
Այս է Մովսեսի ու Եղիազար քահանայի կատարած հաշվառումը, Իսրայելի որդիների հաշվառումը, որ կատարվեց Մովաբի հովտում՝ Հորդանանի մոտ, Երիքովի դիմաց։
Գերիներին, բանակի կողոպուտն ու ավարը բերեցին Մովսեսի, Եղիազար քահանայի և Իսրայելի բոլոր որդիների մոտ՝ Մովաբի հովտում, Երիքովի դիմաց, Հորդանանի եզերքին։
«Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ իրենց բաժին հասած կալվածքներից բնակվելու համար քաղաքներ և այդ քաղաքների շուրջն ընկած ագարակները տան ղևտացիներին։
Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու դատաստանները, որ Տերը Մովաբի արևմտյան մասում՝ Հորդանանի եզերքին, Երիքովի դիմաց, տվեց Մովսեսի միջոցով։
Ղևիի որդիների ավագները մոտեցան Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին և Իսրայելի որդիների ցեղերի տոհմերի ավագներին,