ԹՎԵՐ 33:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բութանից մեկնելով՝ բանակեցին Եիրովթի մոտ, որը գտնվում է Բեեղսեպփովնի դիմաց, և բանակեցին Մագդովղի դիմաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ոթոմից գնալով՝ շեղվեցին դեպի Փիաիրոթ, որ Բեեղսեփոնի դիմացն է, և բանակատեղի դրեցին Մագդողի առջև։ |
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ, որ վերադառնան և բանակեն Մագդովղի ու ծովի միջև գտնվող Հանգրվանում [𝕸 Պի հախիրոտ]՝ Բեեղսեպփովնի դիմաց։ Դրա դիմաց՝ ծովեզերքին, թող բանակեն։
Եգիպտացիները հետապնդեցին նրանց ու նրանց գտան ծովեզերքի մոտ բանակած։ Փարավոնի ողջ հեծելազորն ու կառքերը, նրա հեծյալներն ու բանակը կանգնեցին Հանգրվանի մոտ՝ Բեեղսեպփովնի դիմաց։
Եիրովթից մեկնեցին և ծովի միջով անցան դեպի անապատ, անապատի միջով երեք օրվա ճանապարհ կտրեցին և բանակեցին Դառն աղբյուրների մոտ։