Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 14:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Եգիպտացիները հետապնդեցին նրանց ու նրանց գտան ծովեզերքի մոտ բանակած։ Փարավոնի ողջ հեծելազորն ու կառքերը, նրա հեծյալներն ու բանակը կանգնեցին Հանգրվանի մոտ՝ Բեեղսեպփովնի դիմաց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եգիպտացիները նրանց հետևից ընկան։ Փարավոնի բոլոր ձիերը, կառքերը, նրա ձիավորներն ու զորքերը հասան և գտան նրանց բանակատեղ դրած ծովի մոտ՝ Փիաիրոթին մոտիկ, Բեեղսեփոնի դիմաց։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 14:9
5 Խաչաձեւ Հղումներ  

Թշնամին ասաց. “Հետապնդեմ ու հասնեմ, բաժանեմ ավարը և դրանցով հագեցնեմ ինձ։ Սրով սպանեմ, և իմ ձեռքը տիրի նրանց”։


Հետո Տերը ձեզ հանեց Եգիպիտոսից, դուք մտաք ծովը, և եգիպտացիները կառքերով ու ձիերով դեպի Կարմիր ծովը հետապնդեցին ձեր հայրերին։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ, որ վերադառնան և բանակեն Մագդովղի ու ծովի միջև գտնվող Հանգրվանում [𝕸 Պի հախիրոտ]՝ Բեեղսեպփովնի դիմաց։ Դրա դիմաց՝ ծովեզերքին, թող բանակեն։


Դրա համար Աստված ժողովրդին շրջանցիկ՝ անապատի ճանապարհով տարավ դեպի Կարմիր ծով։ Իսրայելի որդիները եգիպտացիների երկրից դուրս եկան հինգերորդ սերնդի ժամանակ։


Բութանից մեկնելով՝ բանակեցին Եիրովթի մոտ, որը գտնվում է Բեեղսեպփովնի դիմաց, և բանակեցին Մագդովղի դիմաց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ