Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 32:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մանասեի որդի Մաքիրի հետնորդները գնացին Գաղաադ, գրավեցին այն ու ոչնչացրին այնտեղ բնակվող ամորհացիներին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մանասեի որդի Մաքիրի որդիները գնացին Գաղաադ, գրավեցին այն և քշեցին նրա մեջ բնակվող ամորհացիներին։

Տես գլուխը



ԹՎԵՐ 32:39
7 Խաչաձեւ Հղումներ  

Հովսեփը տեսավ Եփրեմի որդիների մինչև երրորդ սերունդը։ Իսկ Մանասեի որդի Մաքիրի որդիները ծնվեցին Հովսեփի ծնկներին։


Եկան Գաղաադ, Թաբասոն, Եսթոն ու Ադասե, հասան Դան ու Սիդովնի շրջակայքը։


Քոբերը և Քոբերի գունդը, Մելքիելը և Մելքիելի գունդը։


Իսկ Մաքիրին տվեցի Գաղաադի մի մասը։


Մանասեի՝ Հովսեփի անդրանիկ որդու ցեղի սահմանները սրանք են. Մանասեի անդրանիկին՝ Մաքիրին՝ Գաղաադի հորը, որովհետև պատերազմող մարդ էր, բաժին հասավ Գաղաադը և Բասանը։


Նրանք այն ժամանակ տասնութ տարի ճնշեցին և ճզմեցին Իսրայելի որդիներին Հորդանան գետի այն կողմում՝ ամորհացիների երկրում, Գաղաադում։


Եփրեմի ժողովուրդը նրանց պատժեց հովիտներում. Քո եղբայր Բենիամինը հետևեց քո ժողովրդին։ Իմ մոտից՝ Մաքիրից, խուզարկուներ իջան, Իսկ Զաբուղոնից՝ պատմության դպրի գավազան ունեցող ղեկավարներ։