Տասնչորսերորդ տարում Քոդողագոմորն ու նրա զինակից թագավորները եկան և կոտորեցին Աստարովթ Կառնաիմի հսկաներին ու նրանց հետ եղած հզոր ցեղերին, ինչպես նաև օմացիներին՝ Շավե քաղաքում,
ԹՎԵՐ 32:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռուբենի որդիները կառուցեցին Եսեբոնը, Եղեաղեթը, Կարիեթեմը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ռուբենի որդիներն էլ կառուցեցին Եսեբոնը, Եղեաղեն, Կարիաթեմը, |
Տասնչորսերորդ տարում Քոդողագոմորն ու նրա զինակից թագավորները եկան և կոտորեցին Աստարովթ Կառնաիմի հսկաներին ու նրանց հետ եղած հզոր ցեղերին, ինչպես նաև օմացիներին՝ Շավե քաղաքում,
Եսեբոնն ու Ելեիլան գույժ բարձրացրին, նրանց ձայները մինչև Հասսա լսելի եղան, ահա թե ինչու մովաբացին ճչում է, և նրա հոգին գիտակցում է։
Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Վա՜յ Նաբավին, որ կործանվեց, Կարիաթիմն ամոթահար եղավ, գրավվեց. ամոթահար եղավ Մոսոգամբն ու պարտության մատնվեց։
Եսեբոնի աղաղակը հասավ մինչև Ելելա և մինչև Հասսա. նրանց քաղաքները, Սեգովրից մինչև Որովնայիմ, իրենց ձայնը բարձրացրին և գուժեցին մինչև Սաղես, որովհետև Եբերիմի ջուրն անգամ խորշակի տապից ցամաքեց։
այդ պատճառով ահա ես թուլացնելու եմ Մովաբի թիկունքը քաղաքների բարձրավանդակների կողմից, ընտրագույն երկիրը՝ Բեթի ու Ասիմոթի տունը, որ քաղաքի աղբյուրից ավելի վերև է՝ ծովեզերքի մոտերքը։
Դրա համար բոլոր առակասացներն ասում են. «Եկե՛ք Եսեբոն, որպեսզի կառուցվի ու բարեկարգվի Սեհովնի քաղաքը,
Բեելմեովնը՝ չորս կողմից պարսպապատ, և Սեբաման։ Կառուցած քաղաքներն անվանեցին իրենց անուններով։