Մովսեսը յուրաքանչյուր ցեղից ուղարկեց հազարական տղամարդ իրենց զենքով հանդերձ, նրանց հետ նաև Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեեսին՝ նրանց ձեռքը հանձնելով սուրբ սպասքն ու ազդարարության փողերը։
Մովսեսը պատերազմի ուղարկեց ամեն մի ցեղից հազարական տղամարդ, նրանց հետ նաև Եղիազար քահանայի որդի Փենեհեսին՝ նրա ձեռքին սուրբ անոթներն ու ազդարարության շեփորները։
Ուրիան ասաց Դավթին. «Աստծու Ուխտի տապանակը, Իսրայելի ու Հուդայի բանակները վրաններում են բնակվում, իմ տեր Հովաբն ու իմ տիրոջ ծառաները բաց դաշտում են բնակվում, ես իմ տո՞ւնը գնամ ուտելու, ըմպելու և իմ կնոջ հետ քնելու համար։ Այդ ինչպե՞ս կարող է պատահել։ Երդվում եմ քո կյանքով, որ ես այդ բանը չեմ անի»։
Պատանին պատասխանեց. «Իսրայելի այրերն այլազգիների առջևից փախան, ժողովուրդը մեծ կոտորածի ենթարկվեց, քո երկու որդիները՝ Օփնին և Փենեեսը, սպանվեցին, իսկ Աստծու տապանակը գերվեց»։