Խոյի կուրծքը, ինչպես նաև նրա զիստը, պիտի համարվի սուրբ, որ պիտի անջատվի խոյից Ահարոնի և նրա որդիների նվիրագործման համար.
ԹՎԵՐ 31:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պատերազմիկների բաժնից կառնես ու կտաս Եղիազար քահանային՝ իբրև Տիրոջը մատուցվելիք նվեր, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրանցից կեսը կառնես և կտաս Եղիազար քահանային իբրև Տիրոջ ընծա։ |
Խոյի կուրծքը, ինչպես նաև նրա զիստը, պիտի համարվի սուրբ, որ պիտի անջատվի խոյից Ահարոնի և նրա որդիների նվիրագործման համար.
«Խոսի՛ր ղևտացիների հետ ու ասա՛ նրանց. “Եթե Իսրայելի որդիներից տասանորդ ստանաք, որը ես ձեզ եմ տվել, դուք էլ դրանից պետք է տուրք տաք Տիրոջը՝ տասանորդի մեկ տասներորդը։
Ըստ այդմ էլ դուք մաս պիտի հանեք Տիրոջը այդ տուրքից, որ պիտի ստանաք Իսրայելի որդիներից իբրև տասանորդ, և դրանից տուրք պիտի տաք Տիրոջը, Ահարոն քահանային։
Պատերազմին մասնակցածներին բաժին ընկած հինգ հարյուր գերիներից մեկին կընծայեք Տիրոջը։ Նույնը նաև անասունների վերաբերյալ՝ լինի արջառ, ոչխար ու այծ։
իսկ Իսրայելի որդիներին հասնող բաժնի ամեն հիսուն գերիներից և բոլոր անասուններից՝ արջառից, ոչխարից, էշից մեկը կհանձնես ղևտացիներին, որոնք ծառայում են Տիրոջ խորանում»։
Եվ կուրախանաք Տիրոջ՝ մեր Աստծու առջև դուք, ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծառաներն ու աղախինները, ինչպես նաև ղևտացին, որ ապրելու է ձեր դարպասներից դուրս, որովհետև երկրից բաժին ու սեփականություն չի ստանալու, ինչպես դուք։