Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 18:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 «Խոսի՛ր ղևտացիների հետ ու ասա՛ նրանց. “Եթե Իսրայելի որդիներից տասանորդ ստանաք, որը ես ձեզ եմ տվել, դուք էլ դրանից պետք է տուրք տաք Տիրոջը՝ տասանորդի մեկ տասներորդը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 «Այսպե՛ս խոսիր ղևտացիների հետ և ասա՛ նրանց. “Երբ Իսրայելի որդիներից տասանորդ ստանաք, որը ես նրանց կողմից տալիս եմ ձեզ իբրև ժառանգություն, դրանից դուք Տիրոջ համար բարձրացնելու ընծա՛ մատուցեք տասանորդի մեկ տասներորդը։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 18:26
7 Խաչաձեւ Հղումներ  

Ցորենի երախայրիքը և ծառերի բերքը, ինչպես նաև գինին ու ձեթը կբերենք քահանաներին՝ Աստծու տան գանձարան։ Ղևտացիներն էլ թող շրջեն և հավաքեն մեր երկրի ողջ տասանորդը։


Իսկ քահանան՝ Ահարոնի ժառանգը, թող լինի տասանորդ հավաքող ղևտացիների հետ, և ղևտացիները թող մեր տասանորդից տասանորդ տան մեծ քահանային՝ մեր Աստծու տանը՝ Տիրոջ տաճարում գտնվող գանձատանը,


և ձեր առաջին խմորից Տիրոջը սերնդեսերունդ հաս տվեք։


«Ղևիի որդիներին իբրև ժառանգություն տալիս եմ Իսրայելի որդիների բոլոր եկամուտների տասանորդները նրանց այն ծառայության համար, որ նրանք պիտի կատարեն Վկայության խորանում։


Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.


Ձեր տուրքը պիտի համապատասխանի կալից ընծայված ցորենին և հնձանից ընծայված պտուղին։


Ղևիի զավակներից նրանք, որ քահանայություն են ստանում, ըստ Օրենքի՝ իրավունք ունեն տասանորդ վերցնելու ժողովրդից, այսինքն՝ իրենց եղբայրներից, թեկուզ վերջիններս Աբրահամի զավակներ լինեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ