Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 30:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եթե կինն ամուսնանա և նախքան ամուսնանալը Տիրոջն ուխտ արած կամ խոստում տված լինի,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

և եթե նրա ամուսինն իմանա այդ մասին և իմացած օրը լռի նրա մասին, այն ժամանակ կհաստատվեն նրա ուխտերը, և կհաստատվեն նրա ստանձնած պարտավորությունները։

Տես գլուխը



ԹՎԵՐ 30:7
7 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները։ Ցավերով պիտի զավակներ ծնես, քո ամուսնուն պիտի հնազանդվես, և նա պիտի իշխի քեզ վրա»։


Երբ մենք երկնքի թագուհուն խունկ էինք ծխում և նրան նվերներ ընծայում, ի՞նչ է, առանց մեր ամուսինների իմացությա՞ն էինք թխվածք ու կարկանդակներ պատրաստում կամ նվերներ ընծայում նրան»։


Իսկ եթե նրա հայրը հավանություն չի տվել այն օրը, երբ լսել էր նրա բոլոր ուխտերն ու խոստումները, ապա անվավեր թող լինեն դրանք, և Տերն այդ կնոջն անպարտ թող համարի, քանի որ նրա հայրը հանձնառու չի եղել։


ու եթե այդ մասին իմանա նրա ամուսինը և լռելյայն հավանություն տա այն օրը, երբ լսել էր այդ մասին, ապա նրա բոլոր ուխտերն ու խոստումները պետք է մնան ուժի մեջ և կատարվեն։


Ամուսնացած կինն Օրենքով կապված է իր ամուսնուն նրա կենդանության ժամանակ, իսկ եթե ամուսինը մեռնի, արձակված է ամուսնական կապից։


և ասաց. «Ադոնայի, Տեր, Ելովե Սաբավովթ, եթե կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ հիշես ու արու զավակ տաս քո աղախնին, մինչև նրա մահվան օրը քեզ կնվիրեմ նրան, նա գինի չի խմի ու չի հարբի և նրա գլխին ածելի չի դիպչի»։


Նրա ամուսին Եղկանան նրան ասաց. «Արա՛ այնպես, ինչպես հարմար ես գտնում. նստի՛ր այստեղ, մինչև նրան կտրես կրծքից։ Թող Տերը իրականացնի այն, ինչ ելավ քո բերանից»։ Կինը նստեց և կերակրեց իր որդուն մինչև նրան կրծքից կտրելը։