Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 44:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Երբ մենք երկնքի թագուհուն խունկ էինք ծխում և նրան նվերներ ընծայում, ի՞նչ է, առանց մեր ամուսինների իմացությա՞ն էինք թխվածք ու կարկանդակներ պատրաստում կամ նվերներ ընծայում նրան»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Իսկ երբ երկնքի թագուհուն խունկ էինք ծխում և նրան թափելու նվերներ մատուցում, մի՞թե առանց մեր ամուսինների իմացության էինք նրա համար բլիթներ պատրաստում նրա պատկերով և նրան թափելու նվերներ մատուցում»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 44:19
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի աչքերին՝ նայելու համար և գրավիչ՝ տեսնելու համար, վերցրեց նրա պտղից, կերավ և տվեց իր ամուսնուն, որ իր հետ էր, և կերան։


Իզուր ամբարտավանացավ Աքաաբը՝ չարիք գործելով Տիրոջ առջև։ Նրան իր կինը՝ Հեզաբելը, հիմարացրեց։


նա ընթացավ Իսրայելի թագավորների ճանապարհներով. արեց այնպես, ինչպես Աքաաբի տունն էր արել, քանի որ նրա կինը Աքաաբի դուստրն էր։ Նա չարիք գործեց Տիրոջ առջև,


Անիրավ մարդուն երաշխիք կանգնողը անպատիժ չի մնա։ Իսկ ով արդարություն է սերմանում, արժանի վարձ կստանա։


Այն բոլոր տղամարդիկ, որոնք գիտեին, որ իրենց կանայք խունկ են ծխում օտար աստվածներին, նաև այնտեղ եղած բոլոր կանանց մեծ բազմությունն ու ամբողջ ժողովուրդը, որ բնակվում էր եգիպտացիների երկրում, Պաթուրեսում, պատասխան տվեցին Երեմիային՝ ասելով.


Ժողովրդի բոլոր զորավոր մարդկանց ու նրանց կանանց և ամբողջ ժողովրդին, որոնք իրեն այդպիսի պատասխան խոսք ասացին, Երեմիան պատասխանեց՝ ասելով.


նրանց որդիները փայտ են հավաքում, նրանց հայրերը կրակ են վառում, իսկ նրանց կանայք խմոր են հունցում, որպեսզի երկնքի զորությունների համար կարկանդակ թխեն. ընծաներ են նվիրում օտար աստվածներին, որպեսզի բարկացնեն ինձ։


և եթե նրա ամուսինը լսել է այդ մասին և լռելյայն հավանություն տվել, ապա այդ կնոջ բոլոր ուխտերն ու խոստումներն ուժի մեջ են. դրանք պետք է կատարվեն։


ու եթե այդ մասին իմանա նրա ամուսինը և լռելյայն հավանություն տա այն օրը, երբ լսել էր այդ մասին, ապա նրա բոլոր ուխտերն ու խոստումները պետք է մնան ուժի մեջ և կատարվեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ