ԹՎԵՐ 30:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ եթե նրա հայրը հավանություն չի տվել այն օրը, երբ լսել էր նրա բոլոր ուխտերն ու խոստումները, ապա անվավեր թող լինեն դրանք, և Տերն այդ կնոջն անպարտ թող համարի, քանի որ նրա հայրը հանձնառու չի եղել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե նա ամուսնանա, և իր ուխտը կամ իր շուրթերից դուրս եկած ու իրեն պարտավորության տակ դնող այդ անխորհուրդ խոսքն իր վրա լինի, |
Երբ մենք երկնքի թագուհուն խունկ էինք ծխում և նրան նվերներ ընծայում, ի՞նչ է, առանց մեր ամուսինների իմացությա՞ն էինք թխվածք ու կարկանդակներ պատրաստում կամ նվերներ ընծայում նրան»։
Նա, ով խոստանա չար կամ բարի գործ կատարել և այդ խոստումը հաստատի երդմամբ, և հետո անդրադառնա, որ սխալ է, թեկուզ և չանի, միևնույն է, երկու դեպքում էլ մեղանչել է։
և եթե նրա հայրը լսել է նրա ուխտը կամ խոստումը և լռելյայն հավանություն տվել դրան, ապա այդ կնոջ բոլոր ուխտերն ու խոստումները ուժի մեջ պետք է մնան և կատարվեն։
և ասաց. «Ադոնայի, Տեր, Ելովե Սաբավովթ, եթե կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ հիշես ու արու զավակ տաս քո աղախնին, մինչև նրա մահվան օրը քեզ կնվիրեմ նրան, նա գինի չի խմի ու չի հարբի և նրա գլխին ածելի չի դիպչի»։