Այն ժամանակ Դավիթն ասաց. «Ոչ ոք իրավունք չունի վերցնելու Աստծու տապանակը, բացի ղևտացիներից, որովհետև նրանց է Տերն ընտրել իր տապանակը կրելու և նրա առաջ հավիտյան ծառայելու համար»։
ԹՎԵՐ 3:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ղևտացիներին կկարգես քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների՝ քահանաների իշխանության տակ՝ իբրև Իսրայելի որդիներից ինձ տրված ընծա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ղևտացիները պիտի տրվեն Ահարոնին ու նրա որդիներին. նրանք ամբողջապես նրան են տրված Իսրայելի որդիներից։ |
Այն ժամանակ Դավիթն ասաց. «Ոչ ոք իրավունք չունի վերցնելու Աստծու տապանակը, բացի ղևտացիներից, որովհետև նրանց է Տերն ընտրել իր տապանակը կրելու և նրա առաջ հավիտյան ծառայելու համար»։
Ահա սպասավորության կոչվածներն ու նրանց որդիները. Կահաթի ցեղից՝ սաղմոսերգու Էմանը, որը որդին էր Հովելի, և նա՝ Սամուելի,
Եվ կարգեցին քահանաներին՝ ըստ իրենց դասերի և ղևտացիներին՝ ըստ իրենց բաժանման՝ Երուսաղեմում Տիրոջը՝ Աստծուն սպասավորելու համար, ինչպես գրված է Մովսեսի գրքում։ Նրանք երկու հազար երկու հարյուր հոգի էին։
նաթանայիմներից, որոնց Դավիթը և իշխանները տվեցին՝ ղևտացիներին ծառայելու համար, երկու հարյուր քսան նաթանայիմ. բոլորը հավաքվեցին անվանապես։
Մի՞թե քիչ է ձեզ համար այն, որ Իսրայելի Աստվածը ձեզ առանձնացրեց իր ժողովրդի միջից և ձեզ մերձեցրեց իրեն, որպեսզի սպասավորեք Տիրոջ խորանին և կանգնեք ժողովրդի առջև՝ ծառայելու նրանց։
Քեզ մո՛տ վերցրու քո եղբայրներին՝ քո նախահայր Ղևիի ցեղի որդիներին, և նրանք թող միանան քեզ ու ծառայեն քեզ։ Վկայության խորանում պիտի սպասավորեք դու և քեզ հետ՝ քո որդիները։
Նրանք թող պահպանեն Վկայության խորանի ամբողջ սպասքը և Իսրայելի որդիներին անհրաժեշտ խորանի ողջ ծառայությունը։
որովհետև նրանք ինձ ընծա են տրվում Իսրայելի որդիների միջից՝ Իսրայելի որդիների կողմից, արգանդ բացող անդրանիկների փոխարեն. նրանց ինձ վերցրի,
Իսրայելի որդիներից ես առանձնացրի ղևտացիներին և նրանց տվեցի Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի Վկայության խորանում կատարեն սպասավորության գործը Իսրայելի որդիների փոխարեն, քավեն Իսրայելի որդիների մեղքերը, որպեսզի Իսրայելի որդիները սրբություններին չդիպչեն»։
Ահա թե ինչու է ասվում. «Ելավ բարձունքները, իր հետ գերիներ տարավ և պարգևներ տվեց մարդկանց» (Սաղ. 67(68).18)։