Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 8:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Այսպես ղևտացիներին կառանձնացնես Իսրայելի որդիների միջից, և նրանք իմը կլինեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Այսպես ղևտացիներին կառանձնացնես Իսրայելի որդիների միջից, և ղևտացիները իմը կլինեն։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 8:14
13 Խաչաձեւ Հղումներ  

«Եվ կլինեն ինձ համար,- ասում է Ամենակալ Տերը,- այն օրը, երբ ես փրկություն կբերեմ ու կփայփայեմ նրանց, ինչպես հայրն է փայփայում իրեն լավ ծառայած որդուն։


Ես Իսրայելի որդիների միջից, որպես Տիրոջը տրված ընծա, վերցրի ձեր ղևտացի եղբայրներին, որպեսզի նրանք սպասավորեն Վկայության խորանում,


«Ես ահա վերցրի ղևտացիներին Իսրայելի որդիների միջից՝ Իսրայելի որդիների՝ արգանդ բացող բոլոր անդրանիկների փոխարեն. թող լինեն նրանց փրկագինը և ինձ պատկանեն,


«Ղևտացիներին Իսրայելի որդիների բոլոր անդրանիկների փոխարեն հանձնիր ինձ, ինչպես նաև ղևտացիների անասունները՝ նրանց անասունների անդրանիկների փոխարեն։ Ղևտացիներն ինձ պիտի պատկանեն, որովհետև ես եմ Տերը։


Ղևտացիներին կկարգես քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների՝ քահանաների իշխանության տակ՝ իբրև Իսրայելի որդիներից ինձ տրված ընծա։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մի տղամարդ կամ մի կին ուխտի իրեն նվիրել Տիրոջը,


Ապա ղևտացիներին կանգնեցրո՛ւ Տիրոջ առջև, Ահարոնի ու նրա որդիների առջև, և նվիրաբերի՛ր Տիրոջը՝ իբրև ընծա։


քանի որ Իսրայելի որդիների բոլոր անդրանիկները՝ մարդ թե անասուն, ինձ են պատկանում։ Այն օրվանից, երբ հարվածեցի եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին, ես սրանց իմը դարձրի,


Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառան, կոչված առաքյալ լինելու, ընտրված քարոզելու Աստծու Ավետարանը,


Բայց Աստված, որ ընտրել էր ինձ հենց իմ մոր որովայնից և կոչել իր շնորհի միջոցով, երբ կամեցավ


Այդ ժամանակ Տերը Ղևիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ Ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջև՝ ծառայելու նրան ու օրհնելու նրա անունը, ինչպես որ լինում է մինչև այսօր։


Արդարև, մեզ պետք էր ճիշտ այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատված մեղավորներից և բարձրացած ավելի վեր, քան երկինքը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ