Այն ժամանակ Դավիթն ասաց. «Ոչ ոք իրավունք չունի վերցնելու Աստծու տապանակը, բացի ղևտացիներից, որովհետև նրանց է Տերն ընտրել իր տապանակը կրելու և նրա առաջ հավիտյան ծառայելու համար»։
ԹՎԵՐ 3:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Վերցրո՛ւ Ղևիի ցեղին և կարգի՛ր Ահարոն քահանայի առջև, որ օգնեն նրան. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Մոտեցրո՛ւ Ղևիի ցեղին և նրանց կանգնեցրո՛ւ Ահարոն քահանայի առաջ, որպեսզի ծառայություն անեն նրան։ |
Այն ժամանակ Դավիթն ասաց. «Ոչ ոք իրավունք չունի վերցնելու Աստծու տապանակը, բացի ղևտացիներից, որովհետև նրանց է Տերն ընտրել իր տապանակը կրելու և նրա առաջ հավիտյան ծառայելու համար»։
Դավիթը նրանց նշանակեց Ահարոնի որդիների օգնականներ, որպեսզի սպասավորեն Տիրոջ տանը և հոգան բակերի, սրահների, բոլոր սրբությունների մաքրությունը և Տիրոջ տան սպասավորության գործերը,
Նրանք պետք է պահպանեին Վկայության խորանը և օգնեին իրենց եղբայրներին՝ Ահարոնի որդիներին, Տիրոջ տանը սպասավորություն անելիս։
Ահա սպասավորության կոչվածներն ու նրանց որդիները. Կահաթի ցեղից՝ սաղմոսերգու Էմանը, որը որդին էր Հովելի, և նա՝ Սամուելի,
Արդ, այսուհետև անհոգություն մի՛ արեք, քանզի Տերը ձեզ է ընտրել, որ կանգնեք նրա առջև, պաշտեք նրան, սպասավորեք ու խունկ ծխեք»։
Եվ կարգեցին քահանաներին՝ ըստ իրենց դասերի և ղևտացիներին՝ ըստ իրենց բաժանման՝ Երուսաղեմում Տիրոջը՝ Աստծուն սպասավորելու համար, ինչպես գրված է Մովսեսի գրքում։ Նրանք երկու հազար երկու հարյուր հոգի էին։
Եվ կիմանաք, որ ես ուղարկեցի ձեզ այն պատվերը, որ իմ ուխտը ղևտացիների հետ է,- ասում է Ամենակալ Տերը։
«Ղևիի որդիներին իբրև ժառանգություն տալիս եմ Իսրայելի որդիների բոլոր եկամուտների տասանորդները նրանց այն ծառայության համար, որ նրանք պիտի կատարեն Վկայության խորանում։
Այնուհետև պիտի շարժվի Վկայության խորանը և ղևտացիների խումբը՝ բանակների մեջտեղում. ինչպես որ բանակում են, այնպես էլ թող գնան՝ յուրաքանչյուրն ըստ իր կարգի՝ միմյանց հետևից։
Այդ ժամանակ Տերը Ղևիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ Ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջև՝ ծառայելու նրան ու օրհնելու նրա անունը, ինչպես որ լինում է մինչև այսօր։