ԹՎԵՐ 3:51 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի որդիների՝ թվով ավելի անդրանիկների դիմաց ստացած փրկագինը Տիրոջ խոսքի համաձայն Մովսեսը հանձնեց Ահարոնին ու նրա որդիներին, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսը Տիրոջ խոսքի համաձայն փրկագնվածների փողը տվեց Ահարոնին ու նրա որդիներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ |
Մովսեսը շատ բարկացավ և Տիրոջն ասաց. «Մի՛ նայիր նրանց զոհերին, որովհետև նրանցից ոչ մի լավ բան չեմ տեսել և նրանցից ոչ մեկին վատ բան չեմ արել»։
Իսրայելի որդիների անդրանիկների դիմաց՝ հազար երեք հարյուր վաթսունհինգ սիկղ՝ ըստ սրբարանում ընդունված սիկղի չափի։
Եթե ուրիշները նման իրավունք ունեն ձեզ վրա, մենք է՛լ ավելի չունե՞նք։ Բայց մեր այդ իրավունքը չգործածեցինք, այլ ամեն ինչի համբերում ենք, որպեսզի որևէ բանով խոչընդոտ չլինենք Ավետարանի տարածմանը։
արածեցրե՛ք Աստծու այդ հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ըստ Աստծու. ոչ թե շահախնդրությամբ, այլ անձնուրացությամբ.