Ամեն մի արգանդ բացող էշ պիտի փոխանակես մի ոչխարով, իսկ եթե չցանկանաս փոխանակել, կարող ես այն վերագնել [𝕸 ծոծրակը կոտրի՛ր]։ Քո որդիների բոլոր անդրանիկներին պետք է փրկագնես։
ԹՎԵՐ 3:46 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի որդիների 273 անդրանիկների դիմաց, որ գերազանցում են ղևտացիների թվին, փրկագին կվերցնես. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Իսրայելի որդիներից երկու հարյուր յոթանասուներեքը, որ ավելի էին ղևտացիների թվից, պիտի փրկագնով գնվեին։ |
Ամեն մի արգանդ բացող էշ պիտի փոխանակես մի ոչխարով, իսկ եթե չցանկանաս փոխանակել, կարող ես այն վերագնել [𝕸 ծոծրակը կոտրի՛ր]։ Քո որդիների բոլոր անդրանիկներին պետք է փրկագնես։
Երբ փարավոնի սիրտը կարծրացավ, ու մեզ չարձակեց, Տերը եգիպտացիների երկրում կոտորեց բոլոր անդրանիկներին՝ մարդուց մինչև անասունների առաջնածինները։ Այդ պատճառով էլ ես Տիրոջն եմ նվիրաբերում ամեն մի արուի, որ արգանդ է բացում, և իմ որդիներից բոլոր անդրանիկներին փրկագին պետք է տամ”։