Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 13:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Երբ փարավոնի սիրտը կարծրացավ, ու մեզ չարձակեց, Տերը եգիպտացիների երկրում կոտորեց բոլոր անդրանիկներին՝ մարդուց մինչև անասունների առաջնածինները։ Այդ պատճառով էլ ես Տիրոջն եմ նվիրաբերում ամեն մի արուի, որ արգանդ է բացում, և իմ որդիներից բոլոր անդրանիկներին փրկագին պետք է տամ”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Երբ փարավոնը խոստացավ և չուզեց արձակել մեզ, Տերը Եգիպտոսի երկրում կոտորեց բոլոր առաջնեկներին՝ մարդկանց առաջնեկներից մինչև անասունների առաջնածինները։ Դրա համար ես ամեն արու առաջնածին զոհում եմ Տիրոջը, իսկ իմ որդիների բոլոր առաջնեկներին փրկագին եմ տալիս”։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 13:15
7 Խաչաձեւ Հղումներ  

Կեսգիշեր եղավ, և Տերը հարվածեց եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին՝ փարավոնի գահաժառանգ անդրանիկից մինչև բանտարկված գերու անդրանիկը, նաև անասունների բոլոր առաջնածիններին։


ինչպես նաև քո անասունների արուները՝ արջառի առաջնածինն ու ոչխարի առաջնածինը։ Էշի առաջնածինին կփրկագնես գառով, իսկ եթե չփրկագնես այն, կվճարես դրա արժեքը։ Քո որդիների բոլոր անդրանիկների համար փրկագին պիտի տաս։ Իմ առաջ ձեռնունայն չերևաս։


Իսրայելի որդիների 273 անդրանիկների դիմաց, որ գերազանցում են ղևտացիների թվին, փրկագին կվերցնես.


Ամեն մի մարմնի արգանդ բացող՝ մարդ թե անասուն, որ Տիրոջն են նվիրում, թող քեզ պատկանի։ Մարդկանց անդրանիկները, սակայն, պետք է հետ գնվեն։ Պետք է հետ գնվեն նաև անմաքուր անասունների առաջնածինները։


Նրանց կուռքերին ծառայեցին, Որ գայթակղություն եղավ նրանց։


Եվ ես գիտեմ, որ եգիպտացիների արքան չի թողնելու ձեզ մեկնելու, եթե մի հզոր ձեռք իրեն չստիպի։


Քեզ ասացի՝ արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ Իսկ եթե չուզենաս արձակել նրան, ահա ես կսպանեմ քո անդրանիկ որդուն”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ