Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 3:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Հաշվառի՛ր Իսրայելի որդիների՝ մեկ ամսականից սկսած բոլոր արու անդրանիկներին և գրանցի՛ր նրանց թիվն ըստ իրենց անունների։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Տերն ասաց Մովսեսին. «Հաշվառի՛ր Իսրայելի որդիների մեկ ամսականից բարձր եղող բոլոր արու առաջնեկներին և ստացի՛ր նրանց թիվն ըստ անունների։

Տես գլուխը



ԹՎԵՐ 3:40
13 Խաչաձեւ Հղումներ  

Ինչպես գերեզման իջնողները, Որոնց այլևս չես հիշում, և նրանք մերժված են քո ձեռքից։


Թե՛ Սիոնից մնացածները և թե՛ Երուսաղեմից մնացածները սուրբ պիտի կոչվեն, բոլոր նրանք, ովքեր գրվել են Երուսաղեմում ապրելու համար,


«Ես ահա վերցրի ղևտացիներին Իսրայելի որդիների միջից՝ Իսրայելի որդիների՝ արգանդ բացող բոլոր անդրանիկների փոխարեն. թող լինեն նրանց փրկագինը և ինձ պատկանեն,


«Հաշվառի՛ր Ղևիի որդիներին՝ ըստ իրենց նահապետական տների, ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց ընտանիքների։ Հաշվառի՛ր մեկ ամսականից սկսած բոլոր արուներին»։


Ղևտացիներին, սակայն, ինձ պիտի շնորհես Իսրայելի որդիների բոլոր անդրանիկների փոխարեն, ինչպես և ղևտացիների անասունները՝ Իսրայելի որդիների անասունների առաջին ծնունդների փոխարեն, որովհետև ես եմ Տերը»։


«Ղևտացիներին Իսրայելի որդիների բոլոր անդրանիկների փոխարեն հանձնիր ինձ, ինչպես նաև ղևտացիների անասունները՝ նրանց անասունների անդրանիկների փոխարեն։ Ղևտացիներն ինձ պիտի պատկանեն, որովհետև ես եմ Տերը։


Բայց մի՛ ուրախացեք այն բանի համար, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում»։


Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազա՛տ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որ ինձ հետ Ավետարանի համար պայքարեցին Կղեմեսի ու իմ մյուս գործակիցների հետ, որոնց անունները կյանքի գրքի մեջ են։


Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավությունից»։


երկնքում գրված անդրանիկների հանդիսավոր ժողովին, բոլորի դատավոր Աստծուն, կատարելության հասած արդարների հոգիներին


Սրանք են, որ չխառնակվեցին կանանց հետ և կույսեր են. սրանք գնում են Գառան հետևից, ուր էլ նա գնա։ Սրանք ընտրվեցին մարդկանց միջից Աստծու և Գառան առաջ։


Հաղթողն այսպես սպիտակ կհագնի, և նրա անունը չի ջնջվի կյանքի գրքից, և նրա անունը պիտի խոստովանեմ իմ Հոր և նրա հրեշտակների առաջ»։