Այն կամրացնես չփտող փայտից շինված և ոսկով պատած չորս մույթերի վրա, որոնց խոյակները ոսկուց պիտի լինեն, իսկ խարիսխները՝ արծաթից։
ԹՎԵՐ 3:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մերարիի որդիները պահպանելու են խորանի խոյակները, նիգերը, սյուները, խարիսխներն ու դրանց բոլոր պարագաները, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մերարիի որդիների պահպանությանը պիտի հանձնվեն վրանի տախտակները, նրա նիգերը, սյուները, խարիսխները, նրա բոլոր առարկաներն ու նրան վերաբերող բոլոր բաները, |
Այն կամրացնես չփտող փայտից շինված և ոսկով պատած չորս մույթերի վրա, որոնց խոյակները ոսկուց պիտի լինեն, իսկ խարիսխները՝ արծաթից։
Վարագույրի համար չփտող փայտից հինգ մույթ կպատրաստես և դրանք կոսկեզօծես։ Դրանց խոյակները թող լինեն ոսկուց։ Դրանց համար պղնձե հինգ խարիսխ կձուլես»։
խորանը և նրա ծածկը, նրա ծոպավոր վարագույրներն ու օղակները, նրա տախտակներն ու նիգերը, նրա սյուներն ու խարիսխները,
և ամրացրեց չփտող փայտից շինված ոսկեպատ չորս մույթերի վրա։ Դրանց խոյակները ոսկուց էին, իսկ չորս խարիսխները՝ արծաթից։
Մերարիի գնդի նահապետների տան իշխանը Աբիքաիլի որդի Սուրիելն է։ Նրանք բանակելու են խորանի հյուսիսային կողմում։
Չորս սայլ և ութ եզ տվեց Մերարիի որդիներին՝ ըստ նրանց սպասավորության՝ Ահարոն քահանայի որդի Իթամարի ղեկավարության ներքո։