Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 3:36 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

36 Մերարիի որդիների պահպանությանը պիտի հանձնվեն վրանի տախտակները, նրա նիգերը, սյուները, խարիսխները, նրա բոլոր առարկաներն ու նրան վերաբերող բոլոր բաները,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

36 Մերարիի որդիները պահպանելու են խորանի խոյակները, նիգերը, սյուները, խարիսխներն ու դրանց բոլոր պարագաները,

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 3:36
14 Խաչաձեւ Հղումներ  

Մուտքի վարագույրի համար կպատրաստես սատիմի փայտից հինգ սյուն և դրանք կպատես ոսկով։ Դրանց կեռիկները ոսկուց լինեն, և դրանց համար կձուլես հինգ պղնձե խարիսխ»։


Այն կդնես սատիմի փայտից շինված չորս ոսկեպար սյուների վրա։ Դրանք ոսկյա կեռիկներ ունենան և նստեն արծաթե չորս խարիսխների վրա։


Չորս սայլ և ութ եզ տվեց Մերարիի որդիներին՝ ըստ նրանց պաշտոնի, Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով։


Մովսեսի մոտ բերեցին վրանը, ծածկոցը և դրա ամբողջ սպասքը, դրա ճարմանդները, շրջանակները, նիգերը, դրա սյուներն ու խարիսխները,


Սատիմի փայտից չորս սյուն շինեց նրա համար և դրանք պատեց ոսկով։ Դրանց կեռիկները ոսկուց էին։ Դրանց համար ձուլեց չորս արծաթե խարիսխներ։


վրանի ցցերն ու սրահի ցցերը, դրանց պարանները,


տաաղավարը, նրա վրանը, նրա ծածկը, նրա ճարմանդները, նրա շրջանակները, նրա նիգերը, նրա սյուները, նրա խարիսխները,


Մերարյանց տոհմերի հայրական տան իշխանը Աբիքելի որդի Սուրիելն է։ Սրանք վրանի հյուսիսային կողմում բանակատեղի կհաստատեն։


սրահի շուրջը գտնվող սյուները, դրանց խարիսխները, ցցերը և դրանց պարանները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ