Դահճապետն առավ Սարայա քահանայապետին, նրա օգնական Սոփոնիա քահանային, դռան երեք պահապաններին,
ԹՎԵՐ 3:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրբարանի պահպանությանը հսկում էր ղևտացիների իշխանաց իշխանը՝ Ահարոն քահանայի որդի Եղիազարը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ղևտացիների իշխանաց իշխանը Ահարոն քահանայի որդի Եղիազարն է. նա սրբարանի ծառայությունն անողների վերակացուն է։ |
Դահճապետն առավ Սարայա քահանայապետին, նրա օգնական Սոփոնիա քահանային, դռան երեք պահապաններին,
Նա ասաց ինձ. «Այս պատշգամբը, որ հարավային կողմն է նայում, այն քահանաների համար է, որոնք տաճարի պահպանությունն են կատարում,
Նրանք պահպանելու են տապանակը, սեղանը, աշտանակը, զոհարանները և սրբարանի սպասքը, որով պաշտամունք էին մատուցում, և վարագույրը՝ իր բոլոր պարագաներով։
Այս ամենի վերակացուն Ահարոն քահանայի որդի Եղիազարն է։ Նա թող հոգա լուսավորության յուղի, բաղադրյալ խնկերի, հանապազօրյա զոհերի և օծության յուղի մասին, հսկի ողջ խորանին ու նրա բոլոր պարագաներին, սրբարանին ու նրա ողջ սպասքին»։
Գեթսոնի որդիներն իրենց ողջ ծառայության մեջ, թե ինչ են կրելու և ինչ աշխատանք են անելու, թող հետևեն Ահարոնի ու նրա որդիների ցուցմունքներին. նրանց հաշվառե՛ք անուն առ անուն և ճշտե՛ք յուրաքանչյուրի կրելիքը։
Նրանք կարող են օգնել իրենց ղևտացի եղբայրներին՝ կատարելու Վկայության խորանի պահպանության գործը, բայց ոչ սպասավորություն անելու։ Այսպե՛ս կարգավորիր ղևտացիների ծառայությունը»։