Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Դահճապետն առավ Սարայա քահանայապետին, նրա օգնական Սոփոնիա քահանային, դռան երեք պահապաններին,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Թիկնապահների պետը վերցրեց քահանայապետ Սարայիային և նրա փոխանորդ Սոփոնիային ու երեք դռնապաններին,

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:18
13 Խաչաձեւ Հղումներ  

Արքան հրամայեց Քեղկիա քահանայապետին, երկրորդ աստիճանի քահանաներին ու դռան պահապաններին, որ Տիրոջ տաճարից դուրս բերեն Բահաղի, Աստարտի և երկնքի զորությունների կուռքերը։ Դրանք այրեց Երուսաղեմից դուրս գտնվող Կեդրոնի դաշտում և դրանց մոխիրը տարավ Բեթել։


Ազարիան ծնեց Սարեային, Սարեան ծնեց Հովսեդեկին։


Այս դեպքերից հետո պարսից Արտաշես արքայի թագավորության օրոք մեջտեղ ելավ Եզրասը՝ Սարուի որդին, որը Ազարիայի որդին էր, նա՝ որդին Քեղկիայի,


Եմմերի որդին՝ Պասքոր քահանան, որ Տիրոջ տան հրամանատարն էր և իշխանը, լսեց այդ խոսքերը Երեմիայից, երբ սա մարգարեանում էր։


Սա է Տիրոջ խոսքը՝ ուղղված Երեմիային, երբ Սեդեկիան վերջինիս մոտ ուղարկեց Մելքիայի որդի Պասքորին և Մասիայի որդի Սոփոնիա քահանային՝ ասելով.


Իսկ դրանից հետո,- այսպես է ասում Տերը,- Հուդայի արքա Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մեջ փրկված կլինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց։ Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց և չեմ գթալու դրանց”։


թե այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Դու իմ անունից նամակներ ես ուղարկել Երուսաղեմ՝ ամբողջ ժողովրդին,- մինչդեռ իմ կողմից ես քեզ չեմ ուղարկել,- նաև Մաաս քահանայի որդի Սոփոնիային, ինչպես և բոլոր քահանաներին և ասել,


Սոփոնիա քահանան Երեմիա մարգարեի ականջին ընթերցեց նամակը։


Իսկ Հուդայի երկրի Սեդեկիա արքային ու նրա իշխաններին պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքը, նրանց հոգիները պահանջողների ձեռքը, բաբելացիների արքայի զորքի ձեռքը, որ եկել հասել են նրանց վրա։


Դահճապետը բռնեց Սարեային՝ գլխավոր քահանային, Սոփոնիային՝ երկրորդ քահանային, ու երեք դռնապանների։


Դրա համար էլ Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ձեր դիակները, որ քաղաքի մեջտեղում էիք դնում, միսն են, իսկ քաղաքն էլ՝ կաթսան։ Ձեզ դուրս եմ բերելու նրա միջից։


«Դու ինձ համար վերցրո՛ւ իշխանների, նրա պիտանի մարդկանց ու նրա գիտունների այն գերության ավարից և այն օրը կմտնես Սոփոնիայի, որ եկել է Բաբելոնից, որդու՝ Հովսիայի տունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ