ԹՎԵՐ 3:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կահաթինը՝ Ամրամի գունդը, Իսահառի գունդը, Քեբրոնի գունդը և Ոզիելի գունդը։ Սրանք Կահաթի գնդերն են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կահաթից եղան Ամրամյանց տոհմը, Իսահառյանց տոհմը, Քեբրոնյանց տոհմը և Ոզիելյանց տոհմը. Կահաթյանց տոհմերը սրանք են։ |
Քեբրոնի սերնդից Ասաբիան ու իր եղբայրները՝ հազար յոթ հարյուր զորավոր մարդիկ, վերակացու էին Իսրայելի վրա Հորդանան գետից այն կողմ՝ արևմտյան մասում, Տիրոջ պաշտամունքի բոլոր հարցերով և արքունի գործերով։
Նա ասաց ինձ. «Այս պատշգամբը, որ հարավային կողմն է նայում, այն քահանաների համար է, որոնք տաճարի պահպանությունն են կատարում,
Մեկ ամսականից սկսած բոլոր արուների հաշվառման թիվը՝ 8,300, որոնք և պահպանելու են սրբարանը։
«Ղևիի ցեղի միջից հաշվառի՛ր Կահաթի որդիներին ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետական տների՝
Կահաթի մնացած մյուս որդիներին վիճակով հասան Եփրեմի ցեղից, Դանի ցեղից և Մանասեի կես ցեղից տասը քաղաքներ։