Նրանք պետք է պահպանեին Վկայության խորանը և օգնեին իրենց եղբայրներին՝ Ահարոնի որդիներին, Տիրոջ տանը սպասավորություն անելիս։
ԹՎԵՐ 3:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գեթսոնի որդիները պահպանելու են Վկայության խորանը, խորանի արտաքին ծածկոցը և դռան վարագույրը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ժողովի վրանում Գերսոնի որդիների պահպանությանը կհանձնվեն խորանը և վրանը, դրա ծածկոցը և ժողովի վրանի մուտքի վարագույրը, |
Նրանք պետք է պահպանեին Վկայության խորանը և օգնեին իրենց եղբայրներին՝ Ահարոնի որդիներին, Տիրոջ տանը սպասավորություն անելիս։
Եզեկիան կարգեց քահանաների ու ղևտացիների դասերը, քահանաներից ու ղևտացիներից յուրաքանչյուրի դասը՝ ըստ իր սպասավորության, որպեսզի ողջակեզներ ու փրկության զոհեր մատուցեն, օրհնաբանեն, գոհաբանեն և ծառայեն Տիրոջ տան սրահների դռների մոտ։
Կպատրաստես այնպես, ինչպես ցույց կտամ քեզ լեռան վրա՝ իբրև նախօրինակ խորանի ու նրա ողջ սպասքի։ Այսպե՛ս պատրաստիր։
Տապանակը տարավ խորանի ներսը, քաշելով քողաձև վարագույրը՝ ծածկեց Ուխտի տապանակը, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
Ղևտացիներին վերակացո՛ւ կարգիր Վկայության խորանի, նրա ողջ սպասքի և նրանում գտնվող ամենի ինչի վրա։ Նրանք ուսերի վրա պիտի տանեն խորանն ու նրա ողջ սպասքը, նրանք թող ծառայեն խորանում և բնակվեն նրա շուրջը։
նրա ու Իսրայելի որդիների փոխարեն պահպանեն Վկայության խորանն ու ծառայեն դրան՝ կատարելով խորանի բոլոր աշխատանքները։
Նման կլինի այն իրավիճակին, որ մի մարդ, ուրիշ երկիր գնալով, թողնի իր տունն ու իր ծառաներին իշխանություն տա. յուրաքանչյուրին՝ իր գործը, դռնապանին էլ պատվիրի, որ արթուն լինի։
Արքիպպոսին ասացե՛ք. «Զգո՛ւյշ եղիր այն սպասավորության համար, որ ստացար Տիրոջով, որպեսզի այն ավարտին հասցնես»։
Որդյա՛կ իմ, Տիմոթեո՛ս, ավանդում եմ քեզ հետևյալ պատվերը՝ համաձայն այն մարգարեությունների, որոնք սկզբից եղել են քեզ համար, որպեսզի դրանցով մղես բարի պատերազմը,