ԹՎԵՐ 3:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կահաթի որդիները, ըստ իրենց տոհմերի, սրանք են՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Ոզիել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կահաթի որդիներն ըստ իրենց տոհմերի՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Ոզիել։ |
Եմանի որդիներն էին՝ Բոկքիա, Մատթանիա, Ոզիել, Սուբայել, Հերիմովթ, Անանիա, Անանի, Ելիաթա, Գեդդելթի, Ռովմեթիեզեր, Եզբակատան, Մելեթի, Հովթիրի և Մազիովթ։
Ոտքի ելան ղևտացիները. Կահաթի տոհմից՝ Ամասիի որդի Մայեթը և Զաքարիայի որդի Հովելը, Մերարիի տոհմից՝ Աբդիի որդի Կիսը և Հելելի որդի Ազարիան, Գեթսոնի տոհմից՝ Զեմաթի որդի Հովան և Հովաքայի որդի Հովադան,
Սրանք են Ղևիի որդիների անունները, ըստ իրենց սերունդների՝ Գեթսոն, Կահաթ և Մերարի։ Ղևին ապրեց հարյուր երեսունյոթ տարի։
Կահաթի որդիներն են Ամրամը, Իսահառը, Քեբրոնն ու Ոզիելը։ Կահաթն ապրեց հարյուր երեսուներեք տարի։
Ամրամն իրեն կին առավ իր հորեղբոր դուստր Հովքաբեթին, որը նրան ծնեց Ահարոնին, Մովսեսին ու նրանց քույր Մարիամին։ Ամրամն ապրեց հարյուր երեսունյոթ տարի։
Ղևիի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին, Շմավոնի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին։
Մերարիի որդիները, ըստ իրենց տոհմերի, սրանք են՝ Մոոլի և Մուսի։ Ղևտացիների գնդերը, ըստ իրենց տոհմերի, սրանք են.
Կահաթինը՝ Ամրամի գունդը, Իսահառի գունդը, Քեբրոնի գունդը և Ոզիելի գունդը։ Սրանք Կահաթի գնդերն են։