ՍՐԱՆՔ ԵՆ ՆՈՅԻ ՈՐԴԻՆԵՐԻ՝ ՍԵՄԻ, ՔԱՄԻ և ՀԱԲԵԹԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ։ Ջրհեղեղից հետո նրանց որդիներ ծնվեցին։
ԹՎԵՐ 3:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն օրը, երբ Տերը Սինա լեռան վրա խոսեց Մովսեսի հետ, Ահարոնի որդիները սրանք էին. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա Ահարոնի և Մովսեսի ազգաբանությունը սա է, երբ Տերը Սինա լեռան վրա խոսեց Մովսեսի հետ։ |
ՍՐԱՆՔ ԵՆ ՆՈՅԻ ՈՐԴԻՆԵՐԻ՝ ՍԵՄԻ, ՔԱՄԻ և ՀԱԲԵԹԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ։ Ջրհեղեղից հետո նրանց որդիներ ծնվեցին։
ԱՅՍ Է ԵՐԿՆՔԻ ԵՎ ԵՐԿՐԻ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը,
ԱՅՍ Է ՄԱՐԴԿԱՆՑ [𝕸 Ադամի] ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՐՔԸ։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց Ադամին [𝕸 մարդուն], ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան,
Սրանք են Ղևիի որդիների անունները, ըստ իրենց սերունդների՝ Գեթսոն, Կահաթ և Մերարի։ Ղևին ապրեց հարյուր երեսունյոթ տարի։
Ամրամն իրեն կին առավ իր հորեղբոր դուստր Հովքաբեթին, որը նրան ծնեց Ահարոնին, Մովսեսին ու նրանց քույր Մարիամին։ Ամրամն ապրեց հարյուր երեսունյոթ տարի։
Այս Ահարոնն ու Մովսեսն էին, որ խոսում էին եգիպտացիների արքա փարավոնի հետ՝ Եգիպտոսից հանելու Իսրայելի որդիներին,
Սրանք են այն պատվիրանները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով հաղորդեց Իսրայելի որդիներին։
Իսրայելի որդիներն արեցին այն ամենը, ինչ Տերը հրամայել էր Մովսեսին։ Նրանք բանակում էին ըստ իրենց գնդերի և մեկնում՝ յուրաքանչյուրն իր զորախմբի հետ, ըստ իրենց նահապետական տների։