Մատուցե՛ք նաև այծերից մի նոխազ մեղքերի քավության համար, բացի ամենօրյա ողջակեզներից, դրանց անարյուն զոհերից ու հեղման ընծաներից։
Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։
Այս ողջակեզը կմատուցեք ամեն շաբաթ օր, բացի ամենօրյա ողջակեզից և նրա հեղման ընծայից»։
Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող անարյուն զոհերն ու հեղման ընծաները թող լինեն նրանց քանակին համապատասխան՝ ըստ սահմանված կարգի։
Ութերորդ օրը ձեր տոնի վերջին օրը թող լինի։ Ոչ մի աշխատանք չկատարեք այդ օրը։