ԹՎԵՐ 29:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մատուցե՛ք նաև այծերից մի նոխազ մեղքերի քավության համար, բացի ամենօրյա ողջակեզներից, դրանց անարյուն զոհերից ու հեղման ընծաներից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այծերից մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծաներից։ |
որոնք երդվում էին Սամարիայի քավության զոհերով և ասում. “Կենդանի է քո աստվածը, Դա՛ն, և կենդանի է քո աստվածը, Բերսաբեե՛”. կկործանվեն և այլևս ոտքի չեն կանգնի»։
Երկրորդ գառը կզոհես երեկոյան՝ իր անարյուն զոհի և հեղման ընծայի հետ՝ իբրև անուշահոտություն Տիրոջը”»։
Ինչպես նաև այծերից մի նոխազ կմատուցեք ձեր մեղքերի քավության համար՝ չհաշված մեղքերի քավության համար զոհաբերվող նոխազը, ինչպես նաև ամենօրյա ողջակեզները և նրանց անարյուն զոհերն ու հեղման ընծաները՝ ըստ սահմանված կարգի, իբրև անուշահոտություն Տիրոջը»։
Նաև այծերից մի նոխազ՝ մեղքերի քավության համար, բացի ամենօրյա ողջակեզներից, դրանց անարյուն զոհերից ու հեղման ընծաներից։
Մատուցե՛ք նաև այծերից մի նոխազ մեղքերի քավության համար, բացի ամենօրյա ողջակեզներից, դրանց անարյուն զոհերից ու հեղման ընծաներից։