ԹՎԵՐ 29:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպես նաև մի նոխազ՝ մեղքերի քավության համար, բացի ամենօրյա ողջակեզներից, դրանց անարյուն զոհերից ու հեղման ընծաներից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կմատուցեք նաև այծերից մի նոխազ՝ իբրև մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։ |
Ամեն մի գառան հետ կբերես նաև շուրջ մեկուկես լիտր զտված յուղ՝ շաղված երեք կիլոգրամ նաշիհի հետ, ինչպես նաև մեկուկես լիտր գինի՝ իբրև ընծա։
և իրեն հայտնի դառնա այն մեղքը, որ գործել է, ապա թող ընծա մատուցի այծերից արու և արատ չունեցող մի նոխազ։
Ամեն օրվա ողջակեզից ու դրա հեղման ընծայից բացի, մեղքերի քավության համար Տիրոջը պետք է մատուցվի այծերից մեկ նոխազ»։
Նրանց ասա՛. “Սրանք են այն զոհերը, որ պիտի մատուցեք Տիրոջը. ամեն օր արատ չունեցող երկու գառ՝ իբրև ամենօրյա ողջակեզ։