ԹՎԵՐ 28:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրանց հետ կմատուցես քառորդ դորակ յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ նաշիհ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ կմատուցես քառորդ հիմեն ծեծված յուղով հունցված մեկ տասներորդ արդու ընտիր ալյուր՝ որպես հացի ընծա։ |
Դրա հետ վաղ առավոտյան կմատուցի նաև մաննա արդուի չափի մեկ վեցերորդ մասով և քսեստի մեկ երրորդի չափով յուղ՝ ազնիվ ալյուրին խառնելու համար։ Մաննայի ընծայումը Տիրոջը հավիտենական հրահանգ է.
«Եթե մեկը անարյուն ընծա մատուցի Տիրոջը, թող իր ընծան նաշիհ լինի, վրան ձիթայուղ լցնի ու կնդրուկ դնի։
Սա ամենօրյա ողջակեզ է, որ առաջին անգամ մատուցվեց Սինա լեռան վրա՝ իբրև անուշահոտություն Տիրոջը։
Նա որպես ընծա մատուցեց հարյուր երեսուն կշռորդ քաշ ունեցող արծաթե մեկ կոնք, յոթանասուն սիկղ քաշ ունեցող արծաթե մեկ տաշտ՝ ըստ սրբարանի սիկղի, երկուսի մեջ էլ իբրև ընծա՝ յուղով հունցված լիքը նաշիհ,