Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 28:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Սա ամենօրյա ողջակեզ է, որ առաջին անգամ մատուցվեց Սինա լեռան վրա՝ իբրև անուշահոտություն Տիրոջը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Սա Սինա լեռան վրա մատուցվելիք մշտնջենավոր ողջակեզն է Տիրոջ համար՝ իբրև կրակով այրված անուշահոտ զոհ։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 28:6
15 Խաչաձեւ Հղումներ  

Մի՞թե ողջակեզներ և զոհեր մատուցեցիք ինձ այնտեղ՝ անապատում, քառասուն տարի, ո՛վ Իսրայելի տուն։


Դրա հետ վաղ առավոտյան կմատուցի նաև մաննա արդուի չափի մեկ վեցերորդ մասով և քսեստի մեկ երրորդի չափով յուղ՝ ազնիվ ալյուրին խառնելու համար։ Մաննայի ընծայումը Տիրոջը հավիտենական հրահանգ է.


Դու, ո՜վ Տեր, ճշմարտությունը սիրեցիր Եվ քո իմաստությամբ ինձ հայտնեցիր Անհայտներն ու ծածկվածները։


Եվ կատարեցին Տաղավարահարաց տոնը՝ ըստ գրվածի և ամեն օր ողջակեզ մատուցեցին այն թվով, որքան պատվիրված էր իրենց։


Թագավորն իր ունեցվածքից բաժին հանեց առավոտյան և երեկոյան ողջակեզների, շաբաթ օրերի, ամսամուտների և Տիրոջ օրենքում նշված տոների ողջակեզների համար։


Արդ, ես ևս՝ նրա որդին, Տիրոջ՝ իմ Աստծու անունով տուն եմ շինում, որ այն նվիրաբերեմ նրան, նրա առջև խունկ ծխեմ, շարունակ Առաջավորության հաց ու ողջակեզներ մատուցեմ ամեն առավոտ ու երեկո, ամեն շաբաթ օրերին, ամսամուտներին և մեր Աստծու տոներին. սա պետք է հավիտյան կատարվի Իսրայելում։


Մնացած նաշիհը պիտի ճաշակեն Ահարոնն ու նրա որդիները։ Այս բաղարջը պիտի ուտվի սուրբ վայրում՝ Վկայության խորանի բակում։


Եվ երբ Սինա լեռան վրա ավարտեց իր խոսքը, Մովսեսին տվեց Վկայության երկու տախտակները՝ քարեղեն տախտակներ՝ գրված Աստծու մատով։


Մովսեսը մտավ ամպի մեջ ու բարձրացավ լեռը։ Մովսեսը լեռան վրա մնաց քառասուն օր ու քառասուն գիշեր։


Բայց եթե նույնիսկ ընծայաբերվեմ ձեր հավատի համար, որ դուք որպես զոհ Աստծուն եք մատուցում, ուրախ եմ և ուրախակից ձեր բոլորին։


Դրանց հետ կմատուցես քառորդ դորակ յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ նաշիհ։


Առավոտյան գառի հետ պիտի ընծայաբերես նաև քառորդ դորակ հեղման ընծա. ըմպելի նվերը Տիրոջը պիտի նվիրես Սրբությունում։


ամեն օր վաղ առավոտյան պետք է մատուցվի գառը, մաննան ու յուղը՝ որպես մշտնջենական ողջակեզ»։


Սրանք են այն պատվիրանները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով հաղորդեց Իսրայելի որդիներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ