Առաջին օրը թող սուրբ հռչակվի։ Թող սուրբ լինի նաև յոթերորդ օրը։ Այդ օրերին ոչ մի աշխատանք չկատարեք, այլ կատարեք միայն ա՛յն, ինչ կապված է յուրաքանչյուր մարդու անձնական կարիքների հետ։
ԹՎԵՐ 28:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Երախայրիքի տոնին, այսինքն՝ Շաբաթների տոնին, երբ նոր բերքից անարյուն զոհ մատուցեք Տիրոջը, սուրբ հավա՛ք արեք ձեզ. ոչ մի աշխատանք չպետք է կատարեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երախայրիքների օրը, երբ ձեր շաբաթների համեմատ Տիրոջը նոր հացի ընծա մատուցեք, սուրբ ժողով կլինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք։ |
Առաջին օրը թող սուրբ հռչակվի։ Թող սուրբ լինի նաև յոթերորդ օրը։ Այդ օրերին ոչ մի աշխատանք չկատարեք, այլ կատարեք միայն ա՛յն, ինչ կապված է յուրաքանչյուր մարդու անձնական կարիքների հետ։
Կկատարես ամառվա քո առաջին բերքը քաղելու տոնը, ինչ էլ ցանած լինես քո հանդում։ Տոն կկատարես նաև տարվա վերջում, երբ հանդից հավաքած կլինես քո բերքը։
Յոթօրյակի տոնը ինձ համար կկատարես ցորենի հնձի սկզբում, իսկ բերքահավաքի տոնը՝ տարվա կեսին։
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, և հնձեք նրա հունձը, առաջին բերքից մի խուրձ կբերեք քահանայի մոտ։
Յոթ օր ողջակեզներ պիտի մատուցեք Տիրոջը, իսկ յոթերորդ օրը սուրբ հավա՛ք արեք։ Առտնին ոչ մի գործ չպիտի անեք”»։
Իբրև անուշահոտություն Տիրոջը՝ ողջակե՛զ մատուցեք երկու զվարակ նախրից, մի խոյ և արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ։
«Յոթերորդ ամսի առաջին օրը սուրբ հավա՛ք արեք։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք։ Փող հնչեցնելու օր թող լինի ձեզ համար։
Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք լինենք իր ստեղծածների ընտիր պտուղը։