Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 12:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Առաջին օրը թող սուրբ հռչակվի։ Թող սուրբ լինի նաև յոթերորդ օրը։ Այդ օրերին ոչ մի աշխատանք չկատարեք, այլ կատարեք միայն ա՛յն, ինչ կապված է յուրաքանչյուր մարդու անձնական կարիքների հետ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Առաջին օրը սուրբ ժողով թող լինի. յոթերորդ օրը նույնպես սուրբ ժողով թող լինի ձեզ համար։ Այդ օրերին ոչ մի աշխատանք թող չկատարվի, այլ պատրաստե՛ք միայն ամեն մեկի ուտելիքը։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 12:16
21 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսն ասաց նրանց. «Տիրոջ հրահանգն այս է. “Վաղը շաբաթ է, հանգիստ է, Տիրոջը նվիրված սուրբ օր։ Ինչ որ եփելու եք, եփե՛ք, և ինչ որ թխելու եք, թխե՛ք. ինչ որ ավելանա, թող ձեր ամաններում մնա մինչև առավոտ”»։


Տեսե՛ք, Տերը այս օրը ձեզ շաբաթ՝ հանգիստ տվեց։ Դրա համար էլ նա վեցերորդ օրը ձեզ երկու օրվա հաց տվեց՝ ասելով. “Ձեզնից յուրաքանչյուրը յոթերորդ օրը թող նստի իր տանը, և թող ոչ ոք չելնի իր տեղից”»։


Իսկ վեցերորդ օրը ինչ որ պիտի հավաքեն և բերեն, թող նախորդ յուրաքանչյուր օրվա համար հավաքածի կրկնապատիկը լինի»։


իսկ յոթերորդ օրը շաբաթ է՝ Տիրոջը՝ քո Աստծուն նվիրված օր։ Այդ օրը ոչ մի գործ չանես ո՛չ դու, ո՛չ էլ քո տղան ու դուստրը կամ քո ծառան ու քո աղախինը, քո եզն ու քո էշը և քո բոլոր անասունները, ինչպես նաև օտարականն ու քեզ մոտ բնակվող պանդուխտը,


Կպահես Բաղարջակերաց տոնը. Կանխոց ամսին, ինչպես պատվիրել եմ քեզ, յոթ օր բաղարջ հաց կուտես, քանի որ Կանխոց ամսին ես դուրս եկել Եգիպտոսից։


Եթե ազնիվ ալյուրի հաց մատուցեք ինձ, զուր է լինելու. ձեր խնկերն էլ պիղծ են ինձ համար. ձեր ամսամուտները, շաբաթները և տոնական մեծ օրերը ևս անընդունելի են ինձ. ձեր պահեցողությունն ու հանգիստը,


Այդ օրը սուրբ հավա՛ք արեք, այդ օրը ձեզ համար սուրբ թող լինի. առտնին ոչ մի գործ չանեք։ Դա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների համար, որտեղ էլ բնակվելիս լինեք։


«Այս յոթերորդ ամսի տասներորդ օրը Քավության օր է, սուրբ հավա՛ք արեք։ Իններորդ օրվա երեկոյից սկսած ձեր անձը խոնարհեցրե՛ք և Տիրոջը ողջակեզնե՛ր մատուցեք։


Առաջին օրը սուրբ հավա՛ք արեք, այդ օրը առտնին ոչ մի գործ չանեք։


Առաջին օրը սուրբ հավա՛ք արեք. այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք։


Յոթերորդ օրը նույնպես սուրբ հավա՛ք արեք։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք»։


«Երախայրիքի տոնին, այսինքն՝ Շաբաթների տոնին, երբ նոր բերքից անարյուն զոհ մատուցեք Տիրոջը, սուրբ հավա՛ք արեք ձեզ. ոչ մի աշխատանք չպետք է կատարեք։


«Յոթերորդ ամսի առաջին օրը սուրբ հավա՛ք արեք։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք։ Փող հնչեցնելու օր թող լինի ձեզ համար։


«Նույն յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը սուրբ հավա՛ք արեք. ոչ մի աշխատանք չկատարեք և յոթ օր Տիրոջ տո՛նը տոնեք։


Իսկ հրեաները, քանի որ ուրբաթ էր, և որպեսզի մարմինները մինչև շաբաթ չմնային խաչի վրա (քանի որ այն շաբաթը տոնի մեծ օրն էր), Պիղատոսին աղաչեցին, որ կոտրեն նրանց սրունքներն ու վերցնեն նրանց։


Վեց օր բաղարջ հաց կուտես։ Յոթերորդ օրը կտոնես մեծ շուքով. այն նվիրված է Տիրոջը՝ քո Աստծուն։ Այդ օրը ոչ մի գործ չես կատարի, բացի անձնական պետքերից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ