Ամեն մի գառան հետ կբերես նաև շուրջ մեկուկես լիտր զտված յուղ՝ շաղված երեք կիլոգրամ նաշիհի հետ, ինչպես նաև մեկուկես լիտր գինի՝ իբրև ընծա։
ԹՎԵՐ 28:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս օրինակով ամեն օր, յոթ օր շարունակ, պատարագ և զո՛հ մատուցեք՝ իբրև անուշահոտություն Տիրոջը, ամենօրյա ողջակեզից և նրա հեղման ընծայից բացի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք կմատուցեք յոթ օրերի ընթացքում ամեն օր՝ իբրև հացի ընծա, անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար։ Բացի մշտնջենավոր ողջակեզից, կմատուցվեն սրանք և սրանց հետ՝ նաև հեղելու ընծան։ |
Ամեն մի գառան հետ կբերես նաև շուրջ մեկուկես լիտր զտված յուղ՝ շաղված երեք կիլոգրամ նաշիհի հետ, ինչպես նաև մեկուկես լիտր գինի՝ իբրև ընծա։
Տոնի յոթ օրերին ողջակեզներ կմատուցեն Տիրոջը՝ յոթ զվարակ, առանց արատի յոթ խոյ՝ յոթ օր շարունակ, օր օրի, մեղքերի քավության համար՝ այծերից էլ մեկ նոխազ օր օրի։
Նրանց ասա՛. “Սրանք են այն զոհերը, որ պիտի մատուցեք Տիրոջը. ամեն օր արատ չունեցող երկու գառ՝ իբրև ամենօրյա ողջակեզ։
Եվ ամեն քահանայապետ ամեն օր կանգնում է պաշտամունք մատուցելու և շատ անգամ մատուցում է նույն զոհերը, որոնք երբեք չեն կարող մեղքերը վերացնել։