Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 28:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Սրանք կմատուցեք յոթ օրերի ընթացքում ամեն օր՝ իբրև հացի ընծա, անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար։ Բացի մշտնջենավոր ողջակեզից, կմատուցվեն սրանք և սրանց հետ՝ նաև հեղելու ընծան։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Այս օրինակով ամեն օր, յոթ օր շարունակ, պատարագ և զո՛հ մատուցեք՝ իբրև անուշահոտություն Տիրոջը, ամենօրյա ողջակեզից և նրա հեղման ընծայից բացի։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 28:24
5 Խաչաձեւ Հղումներ  

Քահանան դրանք թող այրի զոհասեղանի վրա որպես հացի զոհ, որ այրվում է Տիրոջ համար։


Նրանց կասես. “Այս է կրակով այրվող այն զոհը, որ պիտի մատուցեք Տիրոջը. օրը մեկ տարեկան երկու անարատ գառ՝ որպես մշտնջենավոր ողջակեզ։


Մի գառան հետ կմատուցես շուրջ մեկուկես լիտր զտված ձիթայուղ՝ շաղված երեք կիլոգրամ ընտիր ալյուրի հետ, և մեկուկես լիտր գինի՝ իբրև ընծա հեղելու համար։


Եվ տոնի յոթ օրերին Տիրոջը ողջակեզ պիտի մատուցի՝ յոթ ցլիկ և յոթ խոյ՝ անարատ, յոթ օրերից յուրաքանչյուր օրը, իսկ մեղքի պատարագ՝ այծերից՝ մի նոխազ՝ յուրաքանչյուր օրը։


Եվ ամեն քահանայապետ ամեն օր կանգնում է պաշտամունք մատուցելու և նույն զոհերն է շատ անգամ մատուցում, որոնք երբեք չեն կարող մեղքերը վերացնել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ