ԹՎԵՐ 28:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նույն ամսի տասնհինգերորդ օրը տոն է։ Յոթ օր բաղարջ կուտեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ նույն ամսվա տասնհինգերորդ օրը տոն է։ Յոթ օր բաղարջ կուտեք։ |
Բաղարջակերաց տոնը կպահեք։ Կանխոց ամսին յոթ օր բաղարջ հաց կուտեք, ինչպես պատվիրել եմ ձեզ, որովհետև դուք այդ ժամանակ ելաք եգիպտացիների երկրից։ Իմ առաջ դատարկաձեռն չերևաս։
Կպահես Բաղարջակերաց տոնը. Կանխոց ամսին, ինչպես պատվիրել եմ քեզ, յոթ օր բաղարջ հաց կուտես, քանի որ Կանխոց ամսին ես դուրս եկել Եգիպտոսից։
Նույն ամսի տասնհինգերորդ օրը Տիրոջը նվիրված Բաղարջակերաց տոնն է. յոթ օր բաղարջ հաց պիտի ուտեք։