Արդ, ես ևս՝ նրա որդին, Տիրոջ՝ իմ Աստծու անունով տուն եմ շինում, որ այն նվիրաբերեմ նրան, նրա առջև խունկ ծխեմ, շարունակ Առաջավորության հաց ու ողջակեզներ մատուցեմ ամեն առավոտ ու երեկո, ամեն շաբաթ օրերին, ամսամուտներին և մեր Աստծու տոներին. սա պետք է հավիտյան կատարվի Իսրայելում։
որի վրա, ամենօրյա կարգի համաձայն, ըստ Մովսեսի պատվիրանների, ողջակեզ պիտի մատուցվեր շաբաթ օրերին, ամսվա սկզբին ու տարեկան երեք տոներին՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին։
Եթե ազնիվ ալյուրի հաց մատուցեք ինձ, զուր է լինելու. ձեր խնկերն էլ պիղծ են ինձ համար. ձեր ամսամուտները, շաբաթները և տոնական մեծ օրերը ևս անընդունելի են ինձ. ձեր պահեցողությունն ու հանգիստը,
Ինչպես նաև այծերից մի նոխազ կմատուցեք ձեր մեղքերի քավության համար՝ չհաշված մեղքերի քավության համար զոհաբերվող նոխազը, ինչպես նաև ամենօրյա ողջակեզները և նրանց անարյուն զոհերն ու հեղման ընծաները՝ ըստ սահմանված կարգի, իբրև անուշահոտություն Տիրոջը»։