Քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես։
ԹՎԵՐ 26:53 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Երկիրը դրանց միջև թող բաժանվի իբրև ժառանգություն ըստ անունների թվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Սրանց միջև պիտի բաժանվի երկիրը որպես ժառանգություն՝ ըստ իրենց անունների թվի։ |
Քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես։
Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։
վիճակ կգցեք Իսրայելի ցեղերի՝ ձեր և եկվորների ու ձեր մեջ գտնվող պանդուխտների միջև, որոնք ձեր մեջ զավակներ են ունեցել։ Իսրայելի զավակների մեջ սրանք ձեզ համար երկրածինների պես են լինելու. ձեզ հետ են ապրելու, ժառանգությունից են օգտվելու Իսրայելի ցեղերի մեջ։
Մեծաքանակ ցեղին մեծ ժառանգությո՛ւն տուր, փոքրաքանակին՝ փոքր, յուրաքանչյուրին ժառանգությո՛ւն տուր ըստ հաշվառման։
Ըստ ձեր ցեղերի՝ բազմանդամներին մեծ բաժին կհատկացնեք, իսկ սակավանդամներին՝ փոքր բաժին։ Յուրաքանչյուր ցեղ թող ստանա այն, ինչ վիճակ կելնի նրա անվանը։ Բաժանումը պետք է կատարվի ըստ ձեր նահապետական ցեղերի։
Զորացի՛ր և արիացի՛ր, որովհետև դո՛ւ պիտի բաժանես այս ժողովրդին այն երկիրը, որ քո հայրերին երդվեցի տալ իրենց։
Հեսուն նվաճեց ամբողջ երկիրը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, և Հեսուն այն որպես ժառանգություն բաժիններով տվեց Իսրայելին, ըստ նրանց ցեղերի։ Եվ երկիրը դադարեց պատերազմելուց։
Սրանք են այն տեղերը, որ քանանացիների երկրում Իսրայելի որդիներին ժառանգություն տվեցին Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի նահապետական իշխանները։
Եվ այնտեղ մտած չի լինի ոչ մի չարակամ, պիղծ և ստախոս մարդ, այլ պիտի մտնեն միայն նրանք, որոնց անունները գրված կլինեն Գառան Կյանքի գրքում։