Աբիմելեքը նրան ասաց. «Ինչո՞ւ մեզ հետ այդպես վարվեցիր. քիչ էր մնացել իմ ազգակիցներից մեկը քներ քո կնոջ հետ, և մենք անգիտությամբ մեղքի մեջ ընկնեինք»։
ԹՎԵՐ 25:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև նրանք նենգությամբ թշնամություն են անում ձեզ. նրանք ձեզ դավեցին Փոգովրի միջոցով, նաև Մադիամի իշխանի դուստր Քազբիի՝ իրենց քրոջ միջոցով, որն սպանվեց Փոգովրի պատճառով սկսված կոտորածների օրը”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև նրանք իրենց նենգություններով ձեր դեմ թշնամություն արեցին Փոգորի պատճառով և իրենց քրոջ՝ մադիանացի իշխանի դուստր Քազբիի պատճառով, որը հարվածի օրը սպանվեց Փոգորի համար»։ |
Աբիմելեքը նրան ասաց. «Ինչո՞ւ մեզ հետ այդպես վարվեցիր. քիչ էր մնացել իմ ազգակիցներից մեկը քներ քո կնոջ հետ, և մենք անգիտությամբ մեղքի մեջ ընկնեինք»։
Նրանք Մադիամ քաղաքից եկել էին Փարան, Փարանից իրենց հետ վերցրել մարդկանց ու եկել Եգիպտոս՝ եգիպտացիների արքա փարավոնի մոտ։ Ադերը եկել էր փարավոնի մոտ, որը նրան տուն էր տվել, ուտելիք հատկացրել ու հող տրամադրել։
Մովսեսն ասաց Ահարոնին. «Ի՞նչ է արել քեզ այս ժողովուրդը, որ նրան այդպիսի մեծ մեղքերի մղեցիր»։
իսկ սպանված մադիանացի կնոջ անունը Քազբի էր։ Նա Մադիամի նահապետական տան Ամովթի ազգի Սուր իշխանի դուստրն էր։
Բայց երկյուղ ունեմ. միգուցե ձեր միտքն ապականվի ու շեղվի Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած պարզամտությունից, ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային։
քանզի մեծախոս և սնոտի բաներ բարբառելով՝ անառակություններով, մարմնի ցանկություններով խաբում են նրանց, ովքեր իսկապես փախել էին մոլորության մեջ թափառողներից։
Բայց քո դեմ մի փոքր բան ունեմ ասելու. այն, որ քեզ մոտ կա վարդապետությունը Բաղաամի՝ այն մարդու, որ Բաղակին սովորեցրեց գայթակղեցնել Իսրայելի որդիներին, որպեսզի նրանք կուռքերին զոհված միս ուտեն և պոռնկանան։