ԹՎԵՐ 23:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բաղակը Բաղաամին տարավ Փոգովրի գագաթը, որը դեպի անապատ է ձգվում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Բաղակը Բաղաամին տարավ Փոգոր լեռան գագաթը, որը դեպի Եսիմոն է նայում։ |
Բամովթից մի հովիտ Մովաբում՝ Կոփածո [𝕸 Պիսգա] կոչված լեռան գագաթի մոտ, որ նայում է դեպի անապատ։
Եվ Բաղակն ասաց Բաղաամին. «Արի՛ քեզ տանեմ մեկ այլ տեղ, գուցե դա հաճո լինի Աստծուն, և ինձ համար դու այնտեղից անիծես նրանց»։
Բաղաամն ասաց Բաղակին. «Ինձ համար այստեղ յոթ բագի՛ն կառուցիր և ինձ համար այստեղ յոթ զվարակ ու յոթ խո՛յ պատրաստիր»։
Բաղաամը, տեսնելով, որ Տիրոջը հաճելի է Իսրայելին օրհնելը, այլևս հմայությունների չդիմեց, ինչպես սովոր էր, այլ երեսը դարձրեց դեպի անապատ։