Եվ նրանց ասաց. «Այս գիշեր մնացե՛ք այստեղ, և ես ձեր խնդրին պատասխան կտամ, ինչ Տերը կհայտնի ինձ»։ Մովաբի իշխանները գիշերեցին Բաղաամի մոտ։
ԹՎԵՐ 23:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո զոհի մոտ, իսկ ես գնամ Աստծուն հարցում անելու»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր այստեղ քո ողջակեզի մոտ, իսկ ես գնամ Տիրոջը դիմավորելու»։ |
Եվ նրանց ասաց. «Այս գիշեր մնացե՛ք այստեղ, և ես ձեր խնդրին պատասխան կտամ, ինչ Տերը կհայտնի ինձ»։ Մովաբի իշխանները գիշերեցին Բաղաամի մոտ։
Նա վերցրեց նրան ու գնաց Դիտանոց [𝕸 Ցոֆիմ] ագարակը՝ Կոփածո լեռան գագաթին, այնտեղ կառուցեց յոթ բագին և ամեն մի բագինի վրա մատուցեց մեկական զվարակ ու խոյ։
Աստված ընդառաջ եկավ Բաղաամին, խոսք դրեց նրա բերանը՝ ասելով. «Վերադարձի՛ր Բաղակի մոտ և այսպե՛ս խոսիր»։
Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո զոհի մոտ, իսկ ես գնամ. գուցե Աստված ընդառաջ ելնելով երևա ինձ։ Այն, ինչ նա ցույց կտա ինձ, կհաղորդեմ քեզ»։ Բաղակը կանգնեց իր զոհի մոտ։ Բաղաամը գնաց Աստծուն հարցում անելու։ Նա ուղիղ առաջ էր գնում։
Բայց Տերը՝ ձեր Աստվածը, չկամեցավ ձեզ կորստյան մատնել, օրհնելով օրհնեց ձեզ, ազատեց ձեզ նրանց ձեռքից և նրանց մատնեց ձեր ձեռքը։