Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 23:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո զոհի մոտ, իսկ ես գնամ. գուցե Աստված ընդառաջ ելնելով երևա ինձ։ Այն, ինչ նա ցույց կտա ինձ, կհաղորդեմ քեզ»։ Բաղակը կանգնեց իր զոհի մոտ։ Բաղաամը գնաց Աստծուն հարցում անելու։ Նա ուղիղ առաջ էր գնում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո ողջակեզի մոտ, իսկ ես գնամ. գուցե Տերը դուրս գա իմ առաջ, և ինչ բան որ նա ցույց տա ինձ, կասեմ քեզ»։ Եվ նա բարձրացավ բլրագագաթը։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 23:3
16 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամը բարձրացրեց աչքերն ու տեսավ, որ սաբեկ ծառից մի խոյ է կախված եղջյուրներից։ Աբրահամը մոտեցավ, վերցրեց խոյն ու այն ողջակեզ մատուցեց իր որդի Իսահակի փոխարեն։


Եվ նրան ասաց. «Վերցրո՛ւ քո սիրելի որդուն՝ Իսահակին, որին սիրեցիր, գնա՛ Բարձրադիր վայրը [𝕸 Մորիա] և այնտեղ՝ լեռներից մեկի վրա, որ ցույց կտամ քեզ, նրան մատուցի՛ր որպես ողջակեզ»։


Եվ Նոյը զոհասեղան շինեց Աստծու համար։ Նա բոլոր տեսակի մաքուր անասուններից ու բոլոր տեսակի մաքուր թռչուններից ողջակեզ մատուցեց զոհասեղանի վրա։


Հոթորը՝ Մովսեսի աները, ողջակեզ ու զոհ մատուցեց Աստծուն։ Եվ Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի բոլոր ծերերը Մովսեսի աներոջ հետ գնացին հաց ուտելու Տիրոջ առջև։


Տերը կանչեց Մովսեսին, խոսեց նրա հետ Վկայության խորանից՝ ասելով.


Բաղաամն ասաց Բաղակին. «Մի՞թե չասացի, որ Աստված ինչ դնի իմ բերանը, այն էլ կասեմ»։


Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո զոհի մոտ, իսկ ես գնամ Աստծուն հարցում անելու»։


Բաղակն արեց այնպես, ինչպես իրեն ասել էր Բաղաամը, և ամեն մի բագինի վրա զվարակ ու խոյ մատուցեց։


Բաղաամը պատասխան տվեց Բաղակին՝ ասելով. «Քեզ հետ չխոսեցի՞, չասացի՞, թե՝ “Աստված ինչ որ ասի ինձ, այն էլ կանեմ”»։


Աստված երևաց Բաղաամին, և Բաղաամն ասաց. «Յոթ բագին պատրաստեցի և ամեն մի բագինի վրա զվարակ ու խոյ մատուցեցի»։


Բաղաամը, տեսնելով, որ Տիրոջը հաճելի է Իսրայելին օրհնելը, այլևս հմայությունների չդիմեց, ինչպես սովոր էր, այլ երեսը դարձրեց դեպի անապատ։


Սատանան Հիսուսին կրկին առավ տարավ մի շատ բարձր լեռ, նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը


Բայց Տերը՝ ձեր Աստվածը, չկամեցավ ձեզ կորստյան մատնել, օրհնելով օրհնեց ձեզ, ազատեց ձեզ նրանց ձեռքից և նրանց մատնեց ձեր ձեռքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ