ԹՎԵՐ 21:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց սերունդները կկոտորվեն Եսեբոնից մինչև Դեբովն, և նրանց կանայք անգամ կրակ գցեցին Մովաբի վրա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց մենք նետահարեցինք նրանց. Եսեբոնը կորավ մինչև Դեբոն. Եվ ավերեցինք մինչև Նոփա, Մինչև Մեդեբա»։ |
բայց աղեղնավորները պարսպի վրայից նետեր տեղացրին քո ծառաների վրա։ Արքայի ծառաներից ոմանք մեռան, մեռավ նաև քո ծառա քետացի Ուրիան»։
Նրանք վարձեցին երեսուներկու հազար մարտակառք, ինչպես նաև Մաաքայի զորքը, նրա արքայի ղեկավարությամբ, որ եկան և բանակ դրեցին Մեդաբայի դիմաց։ Ամովնացիներն էլ հավաքվեցին իրենց քաղաքներից ու եկան պատերազմելու։
Եվ օտար հարձակումներից պահպանի՛ր քո ծառային. Ապա թե ինձ չտիրեն, Այնժամ ես անբիծ կլինեմ Եվ մաքուր կլինեմ մեծ մեղքերից։
Սգացե՛ք ձեզ, որովհետև կործանվեց Գեդեբոնը՝ ձեր մեհյանի տեղը։ Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբավի վրա լաց լինելու։ Ողբացե՛ք, որ ամեն ոք ածիլել է իր գլուխը և խուզել իր մորուքը։
Եվ Ռեմոնի ջուրը պիտի լցվի արյամբ, քանի որ Ռեմոնի վրա պիտի բերեմ արաբացիներին ու վերացնեմ Մովաբի զավակին, Արիելին և Ադեմի մնացորդին էլ։
Խոնարհվի՛ր քո փառքից և նստի՛ր խոնավության մեջ, ո՛վ դու դուստր, որ բազմել ես Դեբոնում, քանզի Մովաբը կորստյան մատնվեց, վրա հասավ քո ամրոցները կործանողը։
Արոյերից, որ գտնվում է Առնովնի հեղեղատի եզերքին, և ձորի մեջ գտնվող քաղաքը, ամբողջ Միսովրը, Մեդաբայից մինչև Դեբոն։