ԹՎԵՐ 20:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դու վերցրո՛ւ Ահարոնին ու նրա որդի Եղիազարին և ամբողջ ժողովրդի ներկայությամբ բարձրացրո՛ւ Հովր լեռը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վերցրո՛ւ Ահարոնին ու նրա որդի Եղիազարին և նրանց բարձրացրո՛ւ Հոր լեռը։ |
Եվ Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա մյուս որդիներին՝ Եղիազարին ու Իթամարին. «Ձեր գլուխները մի՛ բացեք և ձեր հանդերձները մի՛ պատառոտեք, որպեսզի չմահանաք, և ժողովրդի վրա բարկություն չիջնի։ Տիրոջ կողմից այրվածների համար թող ողբան ձեր եղբայրները և Իսրայելի ողջ տունը։
Սակայն Նադաբն ու Աբիուդը վախճանվեցին, երբ Սինայի անապատում հակականոնական կրակ մատուցեցին Տիրոջը։ Սրանք զավակներ չունեին։ Իրենց հոր՝ Ահարոնի հետ քահանայագործեցին Եղիազարն ու Իթամարը։
Իսրայելի որդիները Հակիմի որդիների Բերովթից գնացին դեպի Մադաի։ Այնտեղ Ահարոնը մահացավ ու այնտեղ թաղվեց։ Նրա փոխարեն քահանայացավ նրա որդի Եղիազարը։