Եվ արդ, ահա ամովնացիները, մովաբացիները և Սեիր լեռան բնակիչները, որոնց երկրով թույլ չտվեցիր անցնել, երբ իսրայելացիները Եգիպտոսից դուրս եկան և շեղեցին իրենց ճանապարհը նրանցից, որ չկոտորեն նրանց,
ԹՎԵՐ 20:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եդովմը չցանկացավ Իսրայելին ճանապարհ տալ իր սահմանների միջով, ուստի Իսրայելը խուսափեց նրանից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես Եդովմը մերժեց Իսրայելին ճանապարհ տալ իր սահմանից, և Իսրայելը հեռացավ նրանից։ |
Եվ արդ, ահա ամովնացիները, մովաբացիները և Սեիր լեռան բնակիչները, որոնց երկրով թույլ չտվեցիր անցնել, երբ իսրայելացիները Եգիպտոսից դուրս եկան և շեղեցին իրենց ճանապարհը նրանցից, որ չկոտորեն նրանց,
Սեհովնը Իսրայելի որդիներին թույլ չտվեց անցնել իր սահմաններով։ Սեհովնը հավաքեց իր ողջ ժողովրդին ու Իսրայելի դեմ պատերազմելու ելավ անապատում։ Նա եկավ Սիասար և պատերազմ մղեց Իսրայելի դեմ։
Հովր լեռից մեկնելով Կարմիր ծովը տանող ճանապարհով՝ շրջանցեցին Եդովմը։ Սակայն ժողովուրդը հուսահատվեց ճանապարհին
Այնպես, ինչպես վարվեցին ինձ հետ Սեիրում բնակվող Եսավի որդիները և Արոյերում բնակվող մովաբացիները, մինչև որ անցնեմ Հորդանանը և հասնեմ այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է մեզ”։
Իսրայելը պատգամավորներ ուղարկեց Եդովմի արքայի մոտ և ասաց. “Թող անցնեմ քո երկրով”, բայց Եդովմի արքան չլսեց։ Մովաբի արքայի մոտ էլ պատգամավորներ ուղարկեց, բայց նա էլ չկամեցավ։ Եվ Իսրայելը մնաց Կադեսում,
շրջեց անապատում, պտույտ տվեց Եդովմի երկրով և Մովաբի երկրով, եկավ Մովաբի երկրի արևելյան կողմով և բանակեց Առնովնի այն կողմում, բայց Մովաբի սահմանները չմտավ, որովհետև Մովաբի սահմանն Առնովնն էր։
Չէ՞ որ դու պիտի ժառանգես քո աստծու՝ Քամոսի՝ քեզ ժառանգություն տվածը, մենք էլ պիտի ժառանգենք այն ամենը, ինչ Տերը՝ մեր Աստվածը, ժառանգություն տվեց մեզ։