Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 21:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Հովր լեռից մեկնելով Կարմիր ծովը տանող ճանապարհով՝ շրջանցեցին Եդովմը։ Սակայն ժողովուրդը հուսահատվեց ճանապարհին

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Հոր լեռից Կարմիր ծովի ճանապարհով մեկնելով՝ նրանք շրջանցեցին եդովմացիների երկիրը։ Ժողովուրդը անհամբերություն ցույց տվեց ճանապարհին։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 21:4
14 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսն այսպես խոսեց Իսրայելի որդիների հետ, բայց նրանք չլսեցին նրան կարճամտության և տաժանելի աշխատանքի պատճառով։


շրջեց անապատում, պտույտ տվեց Եդովմի երկրով և Մովաբի երկրով, եկավ Մովաբի երկրի արևելյան կողմով և բանակեց Առնովնի այն կողմում, բայց Մովաբի սահմանները չմտավ, որովհետև Մովաբի սահմանն Առնովնն էր։


Ինչո՞ւ եք պղտորում Իսրայելի որդիների հոգին, այնպես անում, որ չուզենան անցնել այն երկիրը, որը Տերը տալու է նրանց։


աշակերտածների սրտերը ամրացնելով և հորդորելով, որ հաստատուն մնան հավատի մեջ։ Եվ ասում էին. «Բազում նեղություններ կրելո՛վ մենք պետք է մտնենք Աստծու արքայությունը»։


Իսրայելի որդիները, Հովր լեռից մեկնելով, բանակեցին Սելմովնայում։


Նրանք հասան Ողկույզի ձորը, հետախուզեցին երկիրը, բայց վերադառնալով հեղաշրջեցին Իսրայելի որդիների մտքերը, որ չմտնեն այն երկիրը, որ Տերը տվել էր նրանց։


Իսկ դուք շրջվեք և գնացե՛ք անապատ՝ Կարմիր ծով տանող ճանապարհով”։


Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերն էր հրամայել իրեն. նա ամբողջ ժողովրդի ներկայությամբ Ահարոնին բարձրացրեց Հովր լեռը,


Ամաղեկացիներն ու քանանացիները բնակվում են ձորում. դուք վաղը վերադարձե՛ք և գնացե՛ք անապատով՝ Կարմիր ծով տանող ճանապարհով»։


«Վերադարձանք ու եկանք անապատ Կարմիր ծով տանող ճանապարհով, ինչպես Տերն էր ասել ինձ, և շատ օրեր պտտվեցինք Սեիր լեռան շուրջը։


Հարցրեց. «Ո՞ր ճանապարհով գնանք»։ Նա պատասխանեց. «Եդովմի անապատի ճանապարհով»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ