ԹՎԵՐ 2:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնուհետև պիտի շարժվի Վկայության խորանը և ղևտացիների խումբը՝ բանակների մեջտեղում. ինչպես որ բանակում են, այնպես էլ թող գնան՝ յուրաքանչյուրն ըստ իր կարգի՝ միմյանց հետևից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հետո ժողովի վրանը թող շարժվի ղևտացիների բանակատեղին, բանակատեղիների մեջտեղը։ Ինչպես որ հաստատվել են, այնպես էլ թող գնան՝ ամեն մարդ իր տեղում՝ ըստ իրենց դրոշակների։ |
Ապա շարժվեցին Կահաթի որդիները, որոնք պետք է փոխադրեին սրբությունները, և մինչև նրանց հասնելը մյուսները պետք է կանգնեցնեին խորանը։
Եփրեմի բանակը թող ծովի կողմում հաստատվի իր զորքով հանդերձ, և Եփրեմի որդիների իշխանը Եմիուդի որդի Եղիսաման լինի։
Վկայության խորանի դիմաց՝ արևելյան կողմում, թող բանակեն Մովսեսն ու Ահարոնը և նրա որդիները։ Իսրայելի որդիների փոխարեն նրանք են ստանձնելու սրբարանի ծառայությունը։ Եթե օտար մեկը մոտենա նրան, թող մեռնի։
որովհետև, թեև հեռու եմ մարմնով, բայց հոգով ձեզ հետ եմ. ուրախանում եմ, երբ տեսնում եմ ձեր կանոնավոր ընթացքը և Քրիստոս Հիսուսի հանդեպ ունեցած ձեր ամուր հավատը։