Իսրայելի անդրանիկի՝ Ռուբենի որդիները։ Թեև նա էր անդրանիկը, սակայն, իր հոր անկողինը պղծելու պատճառով, հայրը՝ Իսրայելը, իր օրհնությունը տվեց իր որդի Հովսեփին։ Ռուբենը ազգահամարի մեջ իբրև անդրանիկ չգրվեց։
ԹՎԵՐ 2:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռուբենի բանակը թող հարավային կողմում հաստատվի իր գնդով, և Ռուբենի որդիների իշխանը Սեդիուրի որդի Եղիսուրը լինի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հարավային կողմում Ռուբենի բանակի դրոշակը լինի՝ իրենց գնդերով։ Ռուբենի որդիների իշխան թող լինի Սեդիուրի որդի Եղիսուրը։ |
Իսրայելի անդրանիկի՝ Ռուբենի որդիները։ Թեև նա էր անդրանիկը, սակայն, իր հոր անկողինը պղծելու պատճառով, հայրը՝ Իսրայելը, իր օրհնությունը տվեց իր որդի Հովսեփին։ Ռուբենը ազգահամարի մեջ իբրև անդրանիկ չգրվեց։
Սրանք են այն մարդկանց անունները, որ պիտի օգնեն ձեզ. Ռուբենի ցեղից՝ Սեդիուրի որդի Եղիսուրը,
Ապա շարժվեցին Ռուբենի բանակի գնդերն իրենց զորքերով։ Սրանց զորքի առաջնորդը Սեդիուրի որդի Եղիսուրն էր։
Երբ մեկնելու երկրորդ ազդարարությունը հնչեցնեք, ճանապարհ թող ընկնեն հարավային մասում բանակած գնդերը։ Երբ մեկնելու երրորդ ազդարարությունը հնչեցնեք, ճանապարհ թող ընկնեն արևմտյան մասում բանակած գնդերը։ Եվ երբ հնչի մեկնելու չորրորդ ազդարարությունը, ճանապարհ թող ընկնեն հյուսիսային մասում բանակած գնդերը։ Մեկնելու ազդարարության փող թող փչեն ճանապարհ ընկնելիս։
իբրև փրկության զոհ՝ երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մեկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Սեդիուրի որդի Եղիսուրի ընծան։