ԹՎԵՐ 10:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ18 Ապա շարժվեցին Ռուբենի բանակի գնդերն իրենց զորքերով։ Սրանց զորքի առաջնորդը Սեդիուրի որդի Եղիսուրն էր։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ18 Ապա մեկնեցին Ռուբենի ցեղի որդիներն իրենց բանակի դրոշակով և իրենց զորագնդով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Սեդիուրի որդի Եղիսուրը։ Տես գլուխը |
Երբ մեկնելու երկրորդ ազդարարությունը հնչեցնեք, ճանապարհ թող ընկնեն հարավային մասում բանակած գնդերը։ Երբ մեկնելու երրորդ ազդարարությունը հնչեցնեք, ճանապարհ թող ընկնեն արևմտյան մասում բանակած գնդերը։ Եվ երբ հնչի մեկնելու չորրորդ ազդարարությունը, ճանապարհ թող ընկնեն հյուսիսային մասում բանակած գնդերը։ Մեկնելու ազդարարության փող թող փչեն ճանապարհ ընկնելիս։